Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանի նոր կանխատեսումը. «Բյուրոկրատիան կանգնելու է օլիգարխների հետ»

Մարտ 30,2015 13:18

Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես, փետրվարի 12-ին հաջորդած իրադարձություններին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս եկավ, իմ տեսակետից, շատ ճիշտ արեց, որ դուրս եկավ: Աշխարհը գնում է ապաօլիգարխիական համակարգի»:

Ավելին, Արամ Կարապետյանն ասաց, որ ինքը վաղուց կանխատեսել էր, թե ինչ է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ. «Երբ ձերբակալեցին Հակոբ Հակոբյանին, ես ասել էի՝ հետեւեք Գագիկ Ծառուկյանին»:

Մեր հարցին՝ այսինքն կանխատեսե՞լ էիք դա՝ նա պատասխանեց. «Այո կանխատեսել էի եւ կանխատեսելը դա շատ հեշտ էր»: Հարցին՝ հիմա՞ ինչ եք կանխատեսում, ի՞նչ է լինելու՝ նա պատասխանեց. «Հիմա պետք է ուշադրություն դարձնել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի գործողություններին: Հիմա շատ հետաքրքիր պահ է գնալու: Բյուրոկրատիան կանգնելու է օլիգարխների հետ: Բազում պայմաններ կան դրա համար»:

Հարցին՝ Աշոտ Աղաբաբյանի եւ մյուս ՀՀԿ-ականների օբյեկտներում հարկային ստուգումները դրա շարունակությո՞ւնն էին՝ նա պատասխանեց. «Այո, ընդհանուր պիտի նայեք: Կամաց-կամաց երեւում է, որ հին օլիգարխներն ամբողջությամբ պիտի դուրս բերվեն քաղաքական դաշտից»:

«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել է, որ ապրիլի 24-ից սկսում է շուրջօրյա հանրահավաքները: Արամ Կարապետյանի խոսքերով՝ «Կան բաներ, որոնց ես չեմ կարող պատասխանել: Եղել է դեպք, որ իմ շատ լավ ընկեր Րաֆֆի Հովհաննիսյանի տրամաբանությունը ես չեմ կարողացել ըմբռնել՝ առանց հեգնելու: Չեմ կարողացել: Ժիրայր Սեֆիլյանն էլ կոչեր ունի, լոզունգներ, որոնց տրամաբանությունը չեմ հասկանում: Թող անեն հանրահավաք, ո՞վ է դեմ: Մենք էլ ինչ ասես չենք արել: «100-ամյակն առանց ռեժիմի» որ թարգմանես օտարների համար, կապվելու է ցեղասպանության հետ, թե ինչ է եղել 100 տարի առաջ: Բանդիտիզմ է, երբ մարդիկ հավաքվում են խոսք ասելու՝ նրանց դանակահարում են»:

Հայաստանը վերջին շրջանում նորից փորձ է անում ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, ի՞նչ կլինի արդյունքում, որովհետեւ Հրանտ Բագրատյանն ասում է, որ եվրոպացիները սեպտեմբերի 3-ի որոշումից հետո թքում են մեր երեսին՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մի հատ վատ բնավորության գիծ ունի, առավոտյան զարթնում ես՝ մի ծրագիր ես լսում: Բաներ կան,որ անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում քաղաքական մասով լինել Եվրոպայում, տնտեսական, սոցիալական, բոլոր խնդիրները լուծել ՌԴ-ում: Սա ի՞նչ է նշանակում: Եթե աշխարհում մի դեպք ցույց տաք, որ այսպես ճողված լինեն, կասեմ՝ հա: Ի՞նչ է նշանակում քաղաքական մասը ԵՄ-ի հետ ստորագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031