Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Նամուս չունե՞ք, ժողովուրդն է փող հավաքում, որ մեր բանակայինին օգնենք»

Մարտ 30,2015 13:07

«Եղիազարյան ազգանունով մեր զինվորը գնացել է հայրենիքի սահմանը պաշտպանելու, վիրավորվել է: Պետությունը գումար չունի 54 հազար, որպեսզի մուծի եւ այդ տղային ամեն օր մորֆինի կարգի մի բան են ներարկում, որպեսզի ցավազրկեն: Լա՞վ եք պատկերացնում այն պատանուն, որը պետք է գնա վաղը բանակ, տեսնում է կոկորդը ծակ Եղիազարյանի լուսանկարը եւ մեր պետությունը չունի 54 հազար դոլար: Այն էլ այն պետությունը, որը գիշեր-ցերեկ զբաղված է թալանով: Սա է մեր իշխանությունը, սրանք խոպանում են գտնվում»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա դիմեց իշխանություններին. «Նամուս չունե՞ք, ժողովուրդն է փող հավաքում, որ մեր բանակայինին օգնենք: Սա վիճակ չի»:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցչի դանակահարության միջադեպին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ի վերջո Ժիրայր Սեֆիլյանը չի հավաքի այն զանգվածները, որոնք իշխանափոխության վտանգ կստեղծեն, ինչի՞ են այդպիսի գործողությունների դիմում. «Կյանքը բումերանգ է: Վերցնում եք պատերազմի հերոսներին, այն հողում, որտեղ արյուն են թափել, ծեծում եք կանանց երեխաների մոտ: Եթե հանցագործն է որոշում՝ ով Ա կետից Բ կետը շարժվի, դուք ո՞վ եք ընդհանրապես: Սրիկայությունները պրծան՝ հիմա էլ դանակահարություն: Գնալով կենացները քաղցրացնում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. STR says:

    Այո, ուշադրության արժանի հարցերից մեկը, որին պետք էր արձագանքել: Շնորհակալություն Քրիստինե Ջեբեջյան: Կարծեմ, առաջինն էիք, որ ուշադրություն դարձրեցիք ամոթալի այդ երևույթին: Սահմանին վիրավորված զինվորն ամբողջ կյանքում պետության հովանու ներքո գոնե ֆինանսական խնդիր չպետք է ունենա, ուր մնաց թե հենց վիրավորումըբուժելուհամարինքնուրույն միջոցներհայթայթի: Բացի այն, որ սա թշնամին կտեսնի ու կուրախանա, սա նաև այնքան ամոթ բան է, որ դժվար է տեսնել ու նաև թաքուն չամաչել

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031