Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Լևոն Տեր-Պետրոսյանն իր ուղերձում կեղծում է»

Մարտ 30,2015 12:49

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ուղերձում կեղծում է փաստերը»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձում հնչեցրած այն մտքին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դուրս բերվի մեր արտաքին քաղաքականության օրակարգից, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանը:

Նա մանրամասնեց, թե այն, որ Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարն է, Տեր-Պետրոսյանը կեղծում է, քանի որ այն հիմնաքարերից մեկն է. «Նա ասում է, որ այդ հարցը ընդհանրապես պետք է հանվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից, քանի որ ամեն ինչ նոր էջից է պետք սկսել թուրքերի հետ, լեզու գտնել նրանց հետ: Ես ասում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բավարար չէ. այն պետք է հանվի ու փոխարինվի այլ փաստաթղթերով: ՀՀ-ն տուժած երկիր է և ՀՀ-ի տարածքներն առ այսօր շրջափակված են Թուրքիայի կողմից: Աշխարհը խոսում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի մասին, բայց մենք անխոս ընդունում ու ճանաչում ենք Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետություն կոչվող վարչատարածքային միավորը՝ որպես պետական միավոր»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031