Ալբանիա-Հայաստան հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հետաքրքիր դատողություններ է արել:
Երեկ Aravot.am-ը ներկայացրել էր շվեյցարացու «տրտունջքը» հետխաղային մամուլի ասուլիսում: Պարզվում է, որ Շալանդը նաեւ յուրօրինակ «փիլիսոփա» է: «football.kulichki.net»-ը հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջին՝ գրում է, թե նույն ասուլիսում նա հայտարարել է. «Մենք այն թիմերի շարքին չենք դասվում, որոնք հաղթում են 1:0 հաշվով»:
Հետաքրքիր է՝ նրա ղեկավարությամբ մեր ընտրանին խոշոր հաշվով քանի՞ հաղթանակ է տարել, որ Ալբանիայի հետ խաղում մինչեւ 77-րդ րոպեն, երբ հաշվի մեջ մեկ գնդակով առջեւում էինք ու գոլ բաց թողեցինք, պարոնը «հաշվարկեց» ու տեսնելով, որ մնացած 13 րոպեներին չենք հասցնի առնվազն երկու գոլ խփել (2 գնդակի առավելություն ստանալու համար) և գերադասեց պարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ