Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի կողմից ընդունված` հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը պետք է արժեւորել. պատմաբան

Մարտ 30,2015 12:13

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին տեսնում է Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բոլոր նախադրյալները:

Իրա ասածն այսօր «Հայացք» ակումբում հիմնավորեց՝ հիշեցնելով 2005-ի հունիսին գերմանական Բունդեսթագի կողմից ընդունված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը: Ըստ նրա, այդ կարեւորագույն փաստաթուղթը չի արժեւորվել նույնիսկ Հայաստանի կողմից, մինչդեռ այն ունի կարեւոր բաղադրիչներ:

«Բանաձեւում ընդունվում է պատմական իրականությունը շատ հստակ, բանաձեւում ընդունվում է Գերմանիայի՝ իբրեւ նախկին օսմանյան պետության դաշնակցի համապատասխանատվությունը, արտացոլված են դրանցից ածանցվող պարտականությունները:

Պետք է մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը կառուցել այնպես, որ այս բանաձեւը դառնա նախադրյալ, ինչպիսին արդեն իսկ կա, Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այնպես կառուցել, որ այս բանաձեւը դառնա նախադրյալ Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ավարտին հասցնելու:

Բացի այդ Գերմանիայի համապատասխանատվության հենքի վրա, արագացնել կամ նպաստել Թուրքիայում ցեղասպանության ընդունման ու դատապարտման գործընթացը, ինչը Գերմանիայի դեպքում հնարավոր է»:

Նա վերջերս է վերադարձել Գերմանիայում «կարո՞ղ էր Գերմանիան կանխել հայոց ցեղասպանությունը» թեմայով գիտական կոնֆերանսից. «Եթե Գերմանիան կանխեր հայոց ցեղասպանությունը, դաշինքը չէր վտանգվի, ավելին՝ Թուրքիան մինչեւ հայերի տեղահանությունը հաշվի էր նստել այն հանգամանքի հետ, որ Գերմանիան կարող էր կասեցնել դաշինքը:

Նրա խոսքով, Բունդեսթագում 2005-ին ընդունված բանաձեւում պատմական իրողությունները փաստավավերագրական մասում այնպես են ներկայացված, որ ընթերցելիս ոչ ոք դժգոհ չի մնա. «Հստակ նշվում է՝ թուրքական կառավարությունը սիստեմատիկ կերպով տեղահանել է հայերին ու սովամահությամբ, կոտորածներով բնաջնջել է հայ ժողովրդին: Կա նաեւ սեփական պատասխանատվության գիտակցությունն ու դրան դիմադարձ կանգնելու անհրաժեշտության կոչը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031