Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի «Aeroflot Open» ներկայացուցչական մրցաշարում ավելի հաջող են հանդես գալիս Հայաստանի երրորդ եւ երկրորդ խմբերում ընդգրկված ներկայացուցիչները:
«C» խմբում երեք տուրից հետո Արթուր Ղարագյոզյանը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «B» խմբում Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը եւ Տիգրան Քոթանջյանը (նկարում) 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում են առաջատարների տասնյակում՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 5-րդ, 8-րդ եւ 9-րդ տեղերը: Իսկ ուժեղագույնների խմբում Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը 1,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 37-րդ եւ 47-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armchess.am-ի