Ադրբեջանցի լրագրողներից տեղեկացանք, որ այդ երկրում պայմանագրային զինծառայողները ամսական ստանում են 700-800 մանաթ, որն այժմ համարժեք է նույնքան ամերիկյան դոլարին:
Ադրբեջանցի երիտասարդները պայմանագրային զինծառայող են դառնում, իրենց կյանքը վտանգի ենթարկում աշխատանք չունենալու, այդ երկրում տիրող գործազրկության պատճառով:
Սահմանագոտում ծառայող հայաստանցի պայմանագրային զինվորները եւ սերժանտները ստանում են 135-175 հազար դրամ աշխատավարձ: Հավելենք, որ Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի է:
2013թ. հունիսի 7-ին մենք Ոսկեպարում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց տվեցինք սահմանագծում ծառայող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին: Նա ասաց, որ այդ բարձրացումը ներառված է կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակն ավելանալու է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ