Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Ալբանիային՝ գրեթե զրոյացնելով եզրափակիչ փուլ անցնելու իր հեռանկարները: Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր ընտրանին չորս խաղից հետո մեկ միավորով ամրապնդվեց «I» խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Armsport.am-ի փոխանցմամբ, հետխաղային մամուլի ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը «տրտնջացել է», թե ընդմիջումից հետո պարտվող տանտերերի թիմն ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեց, ավելի լավ խաղաց, որ մենք խաղում էինք շատ լարված մթնոլորտում, մրցակցի հարկի տակ, որ Ալբանիան 12 խաղացողով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունները եւ որ արդեն որերորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport.am-ի
Կարդացեք նաև