Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնազրկել են Գյումրիում տեղակայված  102-րդ  ռազմաբազայի հրամանատարին. հարուցվել են մի շարք քրեական գործեր

Մարտ 29,2015 23:08

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրի էին ժամանել ՌԴ պետդումայի  ԱՊՀ, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի բոլոր  անդամները: Վերջիններս այցելել են  Ավետիսյանների շիրիմին, ծաղիկներ դրել:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր  լրագրողներին տեղեկացրեց, որ նրանք եղել են նաև   Շիրակի մարզպետարանում, որտեղ քննարկվել են  Ավետիսյանների սպանության գործի բացահայտման ընթացքին վերաբերող, ինչպես նաև հայ քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցեր, մասնավորապես   կապված  միգրացիոն ծառայության. ՌԴ-ից հայ քաղաքացիների  դեպորտ  լինելու հետ: Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ռուս պատգամավորների հետ  հանդիպման ժամանակ  իրեն փոխանցել են, որ  102-րդ ռազամաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, ռազմաբազայի  հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել: Վերջինս  վաղը կժամանի Հայաստան, հարուցվել են մի շարք  քրեական գործեր այս դեպքի հետ կապված, ռուսական կողմից 4000 հազար մարդ է  քննվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անդրեյ Ռուզինսկուն զբաղեցրած պաշտոնից ազատելը հիմարություն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031