Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճակ  

Մարտ 29,2015 21:20

Պահը վճռորոշ, պահն օրհասական,

Եվ իրավիճակ՝ թեժ, կաթվածահար,

Խնդիր է դրված լոկ գոյատևման,

Մենք պետք է վարենք փրկության պայքար:

Բռնաբարվում են բյուր արժեքները,

Ու փոշիանում բիրտ մրցավազքում,

Մոխիր է հառնում նրանց փոխարեն,

Մեր մանուկներին մաղձով փոշոտում:

 

Երբ չկա արժեք, մարդը սնանկ է,

Այդկերպ ապրելը մեռնելուց վատ է,

Կարծես ապրում ենք առանց նպատակ,

Հայտնի չէ, ու՞մ ենք դառնում հպատակ:

 

Հազարամյակների մեր անցած ուղին,

Վեհ արժեքների շքերթ է եղել,

Որոնք լիցքեր են հաղորդել կյանքին,

Ու ապրած կյանքը իմաստավորել:

 

Երբեք չենք ծնկել օտարի առջև,

Եվ միշտ ապրել ենք անվախ ու հպարտ,

Հարկ եղած դեպքում՝ տեղացել տարափ,

Թշնամուց սարքել դողացող տերև:

 

Մեզ չեն ներելու մեր նախնիները,

Որ ավերել ենք բյուր արժեքները,

Եվ անտեր թողած մեր օջախները,

Մենք յուրացնում ենք օտար բարքերը:

 

Հեռվում՝ հերթի են գորշ, խառնակ օրեր,

Պետք է ազգովին ուղղենք մեր մեջքը,

Բռունցքվենք, ելնենք սեգ սարերն ի վեր,

Հերկենք թշնամու սածիլած բերքը…

 

 

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031