ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 29-ին, ժամը 04.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 32 0LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի 34 NQ 772 պետհամարանիշով ավտոմեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Գ. Ա.-ը, ուղևորները՝ 1960 թ. ծնված Գ. Խ.-ը, 1975 թ. ծնված Ա. Բ.-ը և 1961 թ. ծնված Ռ. Ա.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Գ. Խ.-ինը և Ա. Բ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ռ. Ա.-ինը՝ ծանր:
Փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր 1958 թ. ծնված Ս. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր: