Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները չեն արձագանքել Շահենի կոչին. ինչ է խորհուրդ տալիս Շանթ Հարությունյանը

Մարտ 29,2015 17:42

«Հորս միտքը մշտապես զբաղված է մեր հայրենիքով, Հայաստանի ճակատագրով ու հեղափոխությամբ»,-Aravot.am-ի հարցին իրենց տեսակցությունների ժամանակ ինչի՞ մասին են զրուցում Շանթ Հարությունյանի հետ, ի՞նչ  է նա մտածում, այսպես պատասխանեց Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ է փոխանցում իրեն հայրը, Շահենը պատասխանեց. «Նա անընդհատ խորհուրդներ է տալիս ինձ, թե կյանքում ոնց պետք է ճիշտ, արժանապատիվ ապրել, ֆուտբոլի հետ կապված, միշտ ասում է, որ զգույշ լինեմ»:

Շահեն Հարությունյանը պատմեց, որ Շանթ Հարությունյանի հետ հանդիպում է երկու շաբաթը մեկ անգամ, երբ հարմար է լինում, հայրը զանգում է: Հարցին` Շանթ Հարությունյանի գործով վճռի բողոքարկումը ի՞նչ փուլում է, Շահեն Հարությունյանը պատասխանեց,  թե դեռ երկուսուկես ամիս կա, որ վերաքննիչ բողոքը քննվի:

Հիշեցնենք, որ դատական նիստ է նշանակված 2015-ի հունիսի 16-ին:  Հետաքրքրվեցինք` ազատամարտիկներն արձագանքեցի՞ն իր կոչին`  քարով ու փայտով դուրս գալ փողոց, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Չէ, կոչս անպատասխան մնաց, ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցի: Նորից համոզվեցի, որ այս կյանքում հույսը ամեն մարդ իր վրա պետք է դնի: Զղջում եմ, որ պատմեցի ինձ հալածելու միջադեպի մասին: Ուղղակի զղջում եմ նրա համար, որ հանրությանը ևս մեկ անգամ ներկայացրի, որ պայքարողին ծեծում են, ու ինքը ոչինչ չի կարողանում անել»:

Շահեն Հարությունյանը նշեց, թե այն, որ իր վրա անհայտ անձինք հարձակում էին գործել, այդ գործով նույնիսկ քրեական գործ չի հարուցվել: Իրեն ոստիկանություն են կանչել միայն այսպես ասաց բռնության կոչեր հնչեցնելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031