Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեսչյանի մենահամերգ են խնդրում. ստորագրում են աշակերտները, դասախոսները, ծերունիները

Մարտ 29,2015 17:28

Երևանում Անգլիական այգում հավաքվել էին մեսչյանասեր տասնյակ երիտասարդներ: Նրանք շարունակում են մարտի 15-ին մեկնարկած ստորագրահավաքը` Արթուր Մեսչյանը մենահամերգի պահանջ-խնդրանքով:  Ստորագրահավաքի նախաձեռնողներից Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն շուրջ 1000 ստորագրություն հավաքել: Իրենց նախաձեռնությունը շարունակելու են այնքան, մինչև 3000 ստորագրություն հավաքեն, որից հետո հնարավոր է` նաև բաց նամակով դիմեն Արթուր Մեսչյանին: Շահեն Հարությունյանից հետաքրքրվեցինք` ինչու՞ ծնվեց նախաձեռնությունը, արդյոք Մեսչյանի հետ զրույց ունեցե՞լ է այս մասին, նա պատասխանեց. «Զրույց ես ամեն օր եմ ունենում նրա հետ իմ մտքում իր երգերը լսելիս: Անձամբ իր հետ ոչ մի զրույց չեմ ունեցել: Փորձում եմ ձևավորել հասարակական պահանջ. դա չի նշանակում ստիպել կամ պահանջել Մեսչյանից մենահամերգ, այլ ցույց տալ, որ իր երգերի նկատմամբ կա հասարակական պահանջ ու թող նա որոշի իր հետագա անելիքները»:скачанные файлы (86)

Անգլիական այգում հավաքված երիտասարդները քննարկեցին նաև այն հարցը, թե ինչպես ստորագրություններ հավաքել, ինչպես մարդկանց տեղեկացնել այս նախաձեռնության մասին: Առաջարկներ հնչեցին որոշ բուհերի բակերում, Ազատության հրապարակում սեղանիկներ տեղադրելու մասին, որ անցորդները տեղեկանան նախաձեռնությանը և ցանկության դեպքում իրենց ստորագրությունը թողնեն:

Նախաձեռնության հեղինակներից ԵՊՀ ուսանողուհի Աննա Մարգարյանը, անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, ասաց. «Շատերին թվում է, թե մեր նախաձեռնությունը ռեալ չէ, Մեսչյանն այն արվեստագետը չէ, որ ստորագրությամբ պիտի խնդրեն, որ համերգ տա: Ես ժխտում եմ այդ կարծիքները և նշում, որ մենք հավաքելու ենք ստորագրությունները, որին կցելու ենք նամակ- խնդրանք մաեստրոյին մենահամերգով հանդես գալ: Մեսչյանն իր բոլոր հարցազրույցներում նշում է, որ ցավում է, որ արդիական են իր երգերը: Այո, ներկա սերնդից շատերը իրոք լսում են Մեսչյան»:

Մեսչյան լսելու ապացույցն էր այն, որ Անգլիական այգում էին տարբեր տարիքի և մասնագիտության քաղաքացիներ` 5-րդ դասարանի աշակերտից մինչև ԵՊՀ դասախոս: Նկատենք, որ  Արթուր Մեսչյանի մենահամերգի ստորագրահավաքին միացած 1000 քաղաքացիներից 150-ը 20 տարեկանից ցածր երիտասարդներն են: Aravot.am-ի հետ զրույցում թիվ 154 դպրոցի 5-րդ դասարանի Հարությունն ասաց. «Իմ դասընկերների կեսը լսում է Մեսչյան: Մեսչյանը մեզ տարբեր էմոցիաներ է փոխանցում` հայրենասիրություն և այլն»:скачанные файлы (87)

ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը նկատում է, որ Մեսչյան լսելիս ստանում ես այն, ինչ ուզում ես և կարծում, որ նախաձեռնությունը հաջողելու է. «Մեսչյանի համերգ վաղուց չի եղել, պահանջարկ կա: Անկեղծ ուզում եմ ավելի մոտ շփվել Մեսչյանի հետ, նրան լսում եմ պարբերաբար, ինչ հոգեվիճակում էլ լինեմ, Մեսչյանը գալիս է օգնելու: Բայց ցանկությունը մեծ է նրա հետ անձամբ շփվելու, զգալու դահլիճային էներգետիկան, որ նա էլ զգա այդ էներգետիկան»:  Մեր դիտարկմանը` գուցե Մեսչյան լսելու պահանջարկը մեծացել է նաև այն պատճառով, որ մարդիկ պալատական մշակույթից, քարոզարշավների և քաղաքական էլիտայի հարսանիքների երգիչներից հոգնե՞լ են, Դավիթ Հայրապետյանը պատասխանեց. «Մի քիչ այդ իրականությունը փոխվել է, քանի որ ինտերնետ մասսայականություն կա, հիմա ցանկացած ոք լսում է այն, ինչ ուզում է: Քարոզարշավներին երգող երգիչներն էլ են քչացել»:

Մինչ Մեսչյանի մենահամերգը մեսչյանասերները Անգլիական այգում մաեստրոյի ստեղծագործությունները լսեցին մեսչյանի երկրպագու երիտասարդների կատարմամբ: Դեռ երկու շաբաթ երիտասարդները ստորագրություններ կհավաքեն. հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը 13.00-ին` Մաշտոցի պուրակում:

Ոստիկանության ներկայացուցիչները ևս անտարբեր չէին երիտասարդների նախաձեռնության նկատմամբ: Սակայն նրանք հետաքրքրված էին ոչ թե ստորագրություն թողնելու նպատակով, այլ հարցուփորձ էին անում, թե այս ինչ կուտակումներ են, ով է կազմակերպել և ինչքան է տևելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Հիշելով հին հայտնի հնդկական կինոն.

    Jimmy jimmy acha acha!
    Пой Джимми пой!

    Միանում եմ ստորագրությանը, միայն թեկուզ նրա համար, որ այդպիսի հայրենասեր երիտասարդների մոտ պահանջ կա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031