Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկաններին «դեկորացիա» անվանեցին

Մարտ 29,2015 15:35

Ինչպես տեղեկացրել ենք,   Գյումրու թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի»  հանրահավաքը  պարբերաբար խանգարում էին գողական աշխարհից ուղարկված մի քանի երիտասարդներ՝ մոտ 17-19 տարեկան: Վերջիններս սուլում էին, վեճի բռնվում կանգնածների հետ, բանը հասավ նրան, որ հանրահավաքին մասնակցող տարեց մարդկանցից մեկը, դիմելով   հրապարակում իբրև թե անվտանգություն ապահովող ոստիկաններին, նախազգուշացրեց հեռացնել  այդ «լկտի լակոտներին»:

Լակոտները հակադարձեցին, թե «լակոտը  ոտից, գլուխ ես» ու փորձեցին հասնել այդ մարդու վրա:  Հանրահավաքը վարող Վարդան Հակոբյանը բավական կոշտ գնահատական հնչեցրեց ոստիկանների հասցեին ՝ ասելով. « Ո՞ւր եք դուք, ոստիկաններ, ոստիկաններ դուք չկայիք հունվարի 14-ին (խոսքը Ավետիսյանների սպանության օրվան է վերաբերում), դուք չկայիք հունվարի 15-ին, մեկ էլ ծլեցիք ռուսական հյուպատոսարանի ճանապարհին ՝զինված: Ո՞ւմ դեմ…,  կարգ հաստատեք, դուք դեկորացիա չեք այս հրապարկում, անցե՛ք ձեր գործառույթներին»: «Սերժի՛կ, ամոթ քեզ հա, քո ուղարկածներով ու քո ոստիկաններով»,- բացականչում էին  մասնակիցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. says:

    ինձի կթվա բալասանյանի ծուղակն են ընկել հիմնադիր խորհրդարանի տղերքը, համ տվել է միտինգ անցկացնելու իրավունքը, համ էլ իրա փոխած բարոյահոգեբանական մթնոլորտում պահ մտել գողականների ետից, կեցցե բալասանյանի փոխած բարոյահոգեբանական մթնոլորտը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031