15 տարեկան ամուսնացած աղջիկներ կան
Մարտի 24-ին Գորիսում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ պարտադիր կրթության շեմը 9 տարուց կբարձրացվի 12-ամյա կրթության: Որքանո՞վ է դրա իրականացումը իրատեսական:
Տավուշի մարզի համայնքներում դպրոցահասակ որոշ երեխաներ դպրոցը թողնում են ընտանիքի սոցիալական խնդիրների, նաեւ՝ ծնողազուրկ լինելու պատճառով: Նրանք ստիպված են ուսումը թողնել, որպեսզի ընտանիքի հանապազօրյա հացի խնդիրը լուծեն:
Իջեւան քաղաքում ապրող 20-ամյա երիտասարդն իր անունը տառասխալներով է գրում, իսկ ազգանունը՝ չի կարողանում: Նա ասում է, որ ինքը մինչեւ 6-րդ դասարան է դպրոց հաճախել: Երիտասարդի անուն-ազգանունը չենք հրապարակում նրա արժանապատվությանը վնաս չհասցնելու համար: Նա ասում է, որ իր տարեկիցների մեջ գրելու դժվարություններ ունեցող այլ անձինք էլ կան: Տավուշի մարզում 15-16 տարեկան աղջիկներ կան, ովքեր արդեն ամուսնացել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այդ անգրագիտության մասին թող մտածեն ոմանք:
Դիդակտիկայի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ սովորողներին մատուցվող գիտելիքները պետք է համապատասխանեն նրանց ընկալողականությանը: Օրնակ ոչ մի ծանրամարտի մարզիչ չի պահանջի իր սանից բարձրացնել 100 կիլոգրամանոց ծանրաձողը, եթե նա չի կարողանում հաղթահարել. ասենք 70 կիլոգրամը: Մեր դպրոցական ծրագրերի հեղինակները մտածում են արդյո”ք որ իրենց կազմած ծրագրով ուսուցանվող դպրոցականների միայն բացարձակապես փոքր մասն է այն յուրացնում: Որ պետք է շատ էականորեն բեռնաթափել հիշյալ ծրագրերը, այնտեղ թողնելով սոսկ այն նվազագույնը, որը դպրոցականին հետագայում պետք կգա/ օրինակ` գործողություններ կոտորակների հետ, թվի տոկոսը գտնելը, դիմում գրելը, տեղեկություններ աշխարհի երկրների մասին և այլն/: Հանգույն հարցերի մասին հանդես եմ եկել հրապարակումներով, որոնք ուշադրության չեն արժանացել: Եթե ընդդիմախոսս կասի, որ մեր շատ դպրոցականներ միջազգային օլիմպիադաներում հաջողություններ են ունենում և իմ մտավախությունը տեղին չէ, ապա ես կպատասխանեմ այլաբանորեն.-Որքան էլ տարին անբարենպաստ լինի, միևնույնն է միշտ էլ չնչին բերք կունենանք,բայց կարող ե”նք պնդել, որ դա բավարար է: Իսկ որ 12 ամյա կրթություն լինի պարտադիր, չեմ առարկում, միայն այն պարտադիր պայմանով, որ չառաչադիմող աշակերտներին ատեստատներ չտալ, այլապես դպրոցների տնօրենների և ուսուցիչներ ստորագրությամբ և կնիքով հաստատված սուտ վկայություններ է տրվում աշակերտների գիտելիքների մասին, իսկ որ սուտ վկայությունը պատժելի արարք է, կարծում եմ բոլորը գիտեն:
Տեղին էր ասված: Կարող են գյուղում առարկաներ մտցնել, գյուղատնտեսության վերաբերյալ, գյուղ մթեքի, հողի մշակման եւ այլնի, այսինքն ինչ եմ ուզում ասել, թող լինեն առարկաներ, որոնք տվյալ բնակչության կենցաղի անբաժան մասն են կազմում եւ մի գուցե դա կհետաքրքրի տեղի երեխաներին, թող կրթված մշակներ լինեն ինչու չէ, կամ սա նրանց հնարավորություն կտա ընտրել իրենց մասնագիտությունը….անպայման չի, որ բոլորը լինեն, ֆիզիկներ, մաթեմատիներ, պատմաբաններ, բանասերներ…