Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հավը՝ սեւ սալորաչրով եւ նարնջի թանձրուկով

Մարտ 29,2015 12:30

Այս շատ գունեղ, համեղ ճաշատեսակը ձեր տոնական սեղաններին յուրահատուկ շուք կտա: Ինչպես սեւ սալորաչիրը, այնպես էլ նարինջը հավի հետ շատ լավ են համադրվում, տեսքն էլ շատ գեղեցիկ է:

 Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 1 կգ

Սեւ սալորաչիր- 150-200 գրամ

Նարինջ- 1 կգ

Սոխ-1 հատ

Սխտոր- 2 պճեղ

Կոճապղպեղ (իմբիր)- 1սմ-անոց կտոր

Սպիտակ չոր գինի- 1 բաժակ

Բուսական յուղ- 3 ճաշի գդալ

Համեմունքներ

 Պատրաստման եղանակը

hav1

Հավի կրծքամիսը լավ ծեծեք: Եթե չունեք հատուկ հարմարանք՝ կարող եք դանակի հակառակ կողմով ծեծել: Մեկ պճեղ սխտորը միջից կիսեք եւ քսեք կրծքամսի վրա: Ապա երկու կողմից աղ եւ կարմիր աղացած պղպեղ արեք:

hav2

Անկորիզ սալորաչրերը մեկ շարքով երկայնակի դասավորեք կրծքամսի վրա, փաթաթեք եւ կապեք հաստ թելով: Թողեք որոշ ժամանակ հանգստանա: Եթե մինչեւ երկու ժամ եք թողնելու, կարող եք սենյակային ջերմաստիճանում պահել: Սակայն եթե ավելի երկար եք պահելու, վրան մի քիչ ձիթապտղի յուղ արեք, մեկ-երկու կտոր սխտոր դրեք, ու դրեք սառնարան: Սխտորն ու ձիթապտղի յուղը թույլ կտան մինչեւ երկու-երեք օր այդպես մնա սառնարանում:

hav3

Լավ տաքացրեք գրիլ թավան, հավի ռուլետները բոլոր կողմերից մեկական րոպեով առանց յուղի տապակեք գրիլ թավայի մեջ, ապա դրեք մի կողմ՝ հանգստանա:

hav5 hav7

Այլ թավայի մեջ բուսական յուղով տապակեք սոխը, ավելացրեք քերած սխտորը: Կեղեւահանեք կոճապղպեղը եւ մանր քերեք, ավելացրեք սոխին եւ սխտորին: Նարինջները լավ լվացեք, կեղեւը քերեք թավայի մեջ, իսկ մնացած նարինջը կամ մսաղացով կամ էլեկտրական խառնիչով (բլենդերով) մանրացրեք:

hav8 hav9

Սոխեռածին ավելացրեք գինին, աղացած նարինջը, եւ հավի ռուլետները դրեք այդ խառնուրդի մեջ: Թողեք եփվի մոտ կես ժամ: Ընթացքում պարբերաբար խառնեք թանձրուկը, որպեսզի հանկարծ տակը չկպչի: Եթե կարիք լինի՝ էլի գինի ավելացրեք: Եթե ցանկանում եք՝ կարող եք մի քանի սալորաչիր էլ կտրատել թանձրուկի մեջ:

Մատուցեք կրծքամիսը երկու կամ երեք կտորի բաժանած վիճակում՝ բրնձի կամ բանջարեղենի հետ, կողքն անպայման դրեք նարնջի թանձրահյութից:

hav10

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031