Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հերիք եղավ, հենց հիմա ռադ եք լինում մեր երկրից»

Մարտ 28,2015 23:27

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում ելույթ  ունեցավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը: «Մենք մի նպատակով ենք ձեզ հավաքել այստեղ, որ ասենք, որ բոլոր խոսքերի ժամանակը վերջանում է, գալիս է գործելու ժամանակը: Գալիս է գործելու ժամանակը, որովհետև մեր ժողովուրդը ամեն  տեսակ խոսք լսեց, ամեն տեսակ արժեզրկված զգացում ունեցավ էդ խոսքերից, սննկացվեց բոլոր հնարավոր ու անհնար կուսակցություններով, դատարկվեց իր գրպանները, դատարկվեց երկիրը… Մենք 4 միլիոնանոց բնակչություն ունեինք անկախության սկզբում, հիմա 2 միլիոն ունենք, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այդ 4 միլիոնը  առնվազն 6 միլիոն պիտի լիներ: Գյումրին այսօր պիտի լցված քաղաք լիներ, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին չպիտի այս վիճակում հայտնվեր: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականին մեր երկրի պարտքը կազմում էր  մեր համախառն ապրանքի ընդամենը 16 տոկոսը, և մի տարի հետո դարձավ 39,  ևս մի տարի հետո դարձավ 41, 44, հիմա հասել է այս տարի ևս 500 միլիոն դոլար լրացուցիչ եվրոբոնդեր թողարկելուց հետո 50 տոկոս անցավ»:

Ըստ բանախոսի, պիտի գիտակցենք , որ կարմիր գիծ կա, որից հետո պիտի ասենք ՝ ոչ : «Պիտի ասենք հերիք եղավ, հենց հիմա վերցնում եք այդ վարչախմբին ու ռադ եք լինում մեր երկրից»: Գարեգին Չուքասզյանի համոզմամբ, հարյուրամյակը  ծառայում է շոուբիզնեսին: «Ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ 100 տարի առաջ շատ մեծ ցավ, շատ մեծ կորուստ ենք ունեցել, իսկապես է այդպես է, մենք պիտի ոգեկոչենք մեր ցավն ու կորուստը: Մենք պիտի պահանջատեր լինենք, և ոչ ոք այստեղ կասկած չունի, որ «Հիմնադիր խորհրդարանը», այս ամբողջ շարժումը մեր ժողովրդի հետ միասնական այդ ոգեկոչմանը մասնակցում է և մասնակցելու է: Հարց. իսկ ուրիշ էլ ի՞նչ պիտի ոգեկոչենք, մենակ ցավն ու կորո՞ւստը, թե՞ մեր ամբողջ գիտակցությունը պիտի գաղութացնեն այդ ցավով ու կորստով: Արդյո՞ք մենք չպիտի հիշենք, որ 15 թվին անգամ մեր ժողովուրդը պայքարել է, ոչխարի նման չի մորթվել, այլ պայքարել է բազմաթիվ քաղաքներում, իր միջի դավաճաններին տարիներ հետո բոլորին ոչնչացրել է»:

Գարեգին Չուքասզյանը բոլորին կոչ արեց ապրիլի 24-ին գնալ Երևան ու միանալ անհնազանդությանը: «Ինչպե՞ս կարող ենք մենք կեղծ մարգարեներին հավատալ, որ ասում են՝ սա է մեր ժողովրդի վերջը, մեր հազարամյա ժողովուրդը շատ ավելի մեծ դժբախտությունների է հանդիպել ու պատվով դուրս է եկել: Ինչպե՞ս կարող ենք կեղծ բարեպաշտներին հավատալ,  որ ապրիլի 24-ը հայրենասիրական անմոռուկային միջոցառումների են վերածում և իրենց գնալով շնորհում են անձեռնմխելիություն: Ասում են՝ ինչպե՞ս կարող եք դուք ապրիլի 24-ին ռեժիմի մասին խոսել, ինչպե՞ս կարող ենք մենք արդարության մասին խոսել , աշխարհից պահանջել արդարություն, իսկ մեր տանը արդարություն պահանջելու իրավունք չուզենանք…Էս ի՞նչ գաղութացում է մեր մտքի, այս ոնց են ուզում մեր ուղեղը ուտել: Չի՛ լինելու դա, մեր ժողովուրդը միշտ ըմբոստ ժողովուրդ է եղել », -ասաց Գարեգին Չուքասզյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Դու ժողովրդին հարցրել ես, արդյոք ժողովուրդը համաձայն է, որ քո նմանը խոսի իր անունից?????: Հարցրել ես????? Քանի սադրանքի փող են տվել ???? Հարամ լինի էդ փողը: Ամոթ ձեզ: Վաղը ձեր հարևաններն անգամ ձեզ ձեռք չեն մեկնելու, հիշե՛ք ասածս:

    • vahan says:

      ամենեվին չ արդարացնելով սէֆիլյանի ընտրած որը եվ վայրը այնուամենայնիվ եկեկ չմոռանանք վօր գործ ունենք ազգի համար մեծ ներդրում ունեցած հրամանատարի հետ երեվի մոռացել էք թէ ինչ հիացմունքով եինք խոսում 90 ականներին նույն մարդու մասին ավելի ճիշտ կլինի վոր հորդորենք նրան այդ գործողությունները տեղափոխի մայիսի 28 ից հետո թող վոր անցնցում անցկացնենք վողբերգական ապրիլ ամիսը եվ փառապանց մայիսը մի գուցե մինչ այդ վառչակազմնել խելքի գա եվ առժանապատիվ հեռանա իմ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031