Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կայացավ «Քաղաքի պոետը» ֆիլմի շնորհանդեսը

Մարտ 28,2015 23:15

Կինոնկարը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մասին է

Մարտի 28-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ  «Քաղաքի պոետը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի հերոսը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն է, ով ֆիլմի ընթացքում պատմում ու մտորում է պոեզիայի, քաղաքի մասին :

Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը` ֆիլմը մենախոսություն է, որի  խնդիրը ճիշտ խոսք ներկայացնելն է.  «Դավիթ Հովհաննես պոետը նաև արտիստ է. նա կարողանում է ճիշտ միաձուլել  ձայնը , ժեստը: Պոետի խոսքը իսկական է  ու սուր. շատերն են բողոքում, որ օրինակ այսօր քիչ են կարդացողները , բայց դա լսարանին չի հասնում: Ես մտածել եմ, որ այսկերպ ՝ֆիլմի էկրան բարձրանալով, ճիշտ խոսքը կհասնի լսարանին»:

Կինոքննադատ Անետա Երզնկյանը, ով հյուրերի շարքում էր, անկեղծորեն նշեց, որ այս ֆիլմի ձևաչափն  իր համար բացահայտում էր. «Քաղաքի պոետում» բնությունը ստեղծում է որոշակի հակադրություն. այն ներդաշնակությունը, որը կա բնության մեջ, հակադրվում է այն քաղաքին, որն ունենք այսօր: Մտորումները, պոեզիան, որը լսում ենք ֆիլմում, ինձ շատ հոգեհարազատ են: Կարծում եմ , որ ֆիլմը,լինելով մենախոսություն , երկխոսություն է պոետի և հանդիսատեսի միջև. այս դեպքում հանդիսատեսը հասկանում է, որ ինքն էլ է մասնակից այն ամենին, ինչ մտորում  է Դավիթ Հովհաննեսը: Կարող եմ ասել ՝ ֆիլմի բանալին շատ ճիշտ էր ընտրված»:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ով ևս ներկա էր ֆիլմի շնորհանդեսին , նշեց քաղաքի պոետին բնորոշ ազնվությունը , անկեղծությունը ու ազնիվ խոսքը, որը երևում է նաև ֆիլմում. «Թեպետ այստեղ Դավիթ Հովհաննեսը խոսում է քաղաքի մասին, բայց ես համարում եմ , որ ֆիլմը պոեզիայի մասին է: Ցանկություն կա, որ մեր բոլոր լավագույն  պոետների մասին լինեն նման ֆիլմեր: Պետք է միշտ ասել , թե որն է պոեզիան, ով է մարդը, որն է ճշմարտությունը , ինչպես Դավիթն է անում այս ֆիլմում »:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, ով ևս ներկա էր շնորհանդեսին, շնորհավորելով ռեժիսորին և Դավիթ Հովհաննեսին, ափսոսանքով նշեց, որ ֆիլմը կարճ էր, որովհետև նայելու շատ բան կար. «Կարծում եմ , որ շատ ավելի  լավ կլինի , եթե Հրանտ Վարդանյանը ֆիլմը մի փոքր երկարացնի,ու պոեզիան ֆիլմում ավելի շատ լինի, առավել ևս որ ռեժիսորը բռնել է  ֆիլմի երակը»:скачанные файлы (80)

Շնորհանդեսից հետո քաղաքի պոետը՝Դավիթ Հովհաննեսը անկեղծացավ հանդիսատեսի հետ , որ այս ֆիլմի շնորհանդեսը այն եզակի օրերից մեկն է, որ բարձրացրեց իր տրամադրությունը .«Ես ուրախ եմ ոչ միայն ֆիլմի պրեմիերայի , այլ նաև  նրա համար , որ տեսնում եմ ֆիլմը ներկաներին դուր եկավ. այս փաստը ջերմացնում է սիրտս»:

Զարուհի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031