Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյա առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։
Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։
Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին։
Այս պահին Հրաչիկ Միրզոյանը Գյումրիի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Նա ունի ներքին արնահոսություն։ Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին։
Հիշեցնենք, որ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը Գյումրիում հանրահավաք անցկացրեց՝ տեղեկացնելու ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու:
Կարդացեք նաև
Հիմնադիր խորհրդարան