Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չունենք մենք պետություն» (Տեսանյութ)

Մարտ 28,2015 21:41

Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի»   հանրահավաքի ժամանակ այսօր  հայտարարեց  հանրահավաքը վարող  Վարդան Հակոբյանը, որն ասաց, որ վիճակը տագնապալի  է  և օրհասական: «Ես տեսա, թե մենք, մենք ասելով այստեղ հավաքվածներով, գյումրեցիներով, ինչպես արձագանքեցին հունվարի 14-ին, 15-ին, երբ ոտնահարեցին մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը: Եվ երբ մենք դիմում էինք մարզպետարան, դատախազություն, արդյունքում մենք համոզվեցինք, որ չունենք մենք պետություն: Եվ մենք գիտենք այդ մասին, բայց երբևէ այդքան մոտիկ, մեր մաշկի վրա չէինք զգացել. մի ամբողջ ընտանիք գնդակահարել և մնալ անպատիժ…Ոստիկանական ուժերը, որոնք բերվել էին Գյումրի, բերվել էին ոչ թե նրա համար, որ ոճրագործին իրենց հայրենիքում բերման ենթարկեին, այլ պատժեին և սանձահարեին այն մարդկանց, այն խմբին, որը որ իր արժանապատվության թելադրանքով դուրս էր եկել, հայտարարել՝ ես եմ այս երկրի տերը, և դուք իմ հետ հաշվի նստեք: Իմ երկրում իմ հետ պիտի հաշվի նստեք իմ օրենքների հետ: Մենք գիտենք՝ ինչով ավարտվեց …»:скачанные файлы (77) скачанные файлы (76) скачанные файлы (74) скачанные файлы (73) скачанные файлы (71)

Ըստ բանախոսի, պետություն կոչվածը փոխանակ իր ռեսուրսները օգտագործեր Սահմանադրական կարգի կիրառմանն ու պահպանմանը, կիրառեց սեփական ժողովրդին զսպելու, կոտրելու  համար: Վարդան Հակոբյանն ասաց, որ մենք պետք է ունենք այլընտրանքային կառավարման մարմիններ, այլընտրանքային ընտրությունների միջոցով «Հիմնադիր խորհրդարանը» պիտի գա իշխանության, իսկ  այդ ընթացքի ցավոտ կամ սահուն լինելը  կախված են իշխանությունների ընտրությունից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031