Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռացրեցին Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարվածի փայծաղը. հարուցվել է քրեական գործ  

Մարտ 28,2015 19:53

Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի  տնօրեն Արմեն Իսահակյանը  Aravot.am-ին տեղեկացրեց, որ վիրահատում են  61-ամյա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանի փայծաղը, այն հեռացնում են:

Հիշեցնենք, որ  նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է, քիչ առաջ  նրան դանակահարեցին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի կողմից ուղարկված մի քանի  երիտասարդներ սադրանքներ էին հրահրում: Հրաչիկ Միրզոյանին դանակահարեցին Ժիրայր Սեֆիլյանի ելույթի  ժամանակ:

Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, նրա արյուն կորուստը դադարեցված է, նա արյունահոսում էր  վնասված փայծաղի պատճառով:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով, որը կոչվում է   «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել»:

Դատախազը փոխանցեց նաեւ, որ ոստիկանությանը հանձնարարվել է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀ իշխանություններն ու ոստիկանները դուխ չունե՛ն՝ մի ամբողջ հայ ընտանիք մորթա՛ծ ռուս տականքին կալանավորելու համար: Իսկ իրենց ազատ խոսքի իրավունքը օգտագործող քաղաքացիների վրա ձվեր նետող ու դանակահարող տականքներին գոնե կգտնե՞ն: Թե՞ սա էլ բերձորյան խայտառակություն պիտի դառնա:

    Եղեռնի 100-ամյակին ընդառաջ. այդ օրը երկարաշունչ ճառեր կասեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031