Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Գյումրու Թատերական հրապարակում՝ ոստիկանների քթի տակ (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 28,2015 18:53

Այսօր Գյումրու թատերական հրապարակում  «Հիմնադիր խորհրդարանի»   հանրահավաքը  տեղի ունեցավ արտառոց միջադեպերով՝ ուղեկցվեց դանակահարությամբ, ելույթ ունեցողների վրա ձվեր շպրտելով, սադրիչ  կանանցով,  որոնցից մեկին   հանրահավաքի մասնակիցները  անվանեցին «վենետիկյան պոռնիկ»:

Հանրահավաքը նշանակված էր ժամը 14.00-ին, սակայն մինչեւ «Հիմնադիր խորհրդարանի»   անդամների ժամանելը Թատերական հրապարակում  հավաքվել էին այն նույն  երիտասարդ սադրիչները, որոնք օրեր առաջ խոչընդոտեցին Ժիրայր Սեֆիլյանի  գլխավորած ավտոերթը դեպի Գյումրի:

скачанные файлы (68)

Հիշեցնենք, որ այդ նույն դեմքերը Գյումրու մուտքի մոտ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ նրանց պոռնիկ անվանելով:

Ինչեւէ, այսօր հանրահավաքի կազմակերպիչներին մոտ մեկ ժամ առաջ Թատերական հրապարակում սպասում էին այդ նույն դեմքերը, լրագրողները, ազգային անվտանգության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով ու մի քանի ոստիկաններ: Հանրահավաքը սկսվելուն պես գողական աշխարհի ներկայացուցիչները, որոնք ընդամենը 17-19 տարեկան երիտասարդներ էին՝ ծամոնները բերաններում, ձեռքերին թազբեհներ, սկսեցին ակտիվանալ, մտնում էին  հանրահավաքի մասնակիցների շարքերը ու ամբողջ ընթացքում սադրանքներ հրահրում:

Մի քանի անգամ հանրահավաքը վարող Վարդան Հակոբյանը դիմեց հրապարակում կանգնած ոստիկանությանը՝ խնդրելով արագ հեռացնել այդ ջահելներին, քանի որ սադրանքներ են հրահրում: Մի անգամ կարողացան հեռացնել, սակայն նրանք վերադարձան ձվերը ձեռքներին, շպրտեցին ելույթ ունեցողների վրա: Հանրահավաքի մասնակիցները խառնվեցին իրար, գնացին հետ մղեցին նրանց, հնչեցին հայհոյանքներ: скачанные файлы (69)

Քիչ անց  Ժիրայր Սեֆիլյանի ելույթի  ժամանակ վերջիններս նորից հայտնվեցին, սակայն այս անգամ դանակահարեցին  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին: Շտապօգնություն եկավ, նրան տեղափոխեցին Գյումրու բժշկական կենտրոն:

Վարդան Հակոբյանը հայտարարեց. «Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ դանակահարվեց  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Այնքան հապաղեցին, հանցավոր անտարբերությամբ, ծառայողական պարտավորությունների չկատարման պարագայում աչքի առաջ դանակահարվեց մեր պատգամավորը: Ես կարծում եմ, որ դուք, պարոնայք ոստիկաններ, հատկապես բարձրաստիճան, անձնական պատասխանատվություն պետք է կրեք, չկրեք այս ռեժիմի ժամանակ, կրելու եք ապագայում»:

Սրանով եզրափակեցին հանրահավաքը, սակայն Ժիրայր Սեֆիլյանին մոտեցավ մի կին ու սկսեց դատապարտել, թե ինչու է գալիս Գյումրու: «Ամերիկայից  ձեր վարձկանները կոչ արեցին, որ Գյումրիում  արյունահեղություն սկսեք, ես համայն ուշադրությամբ լսում էի ձեր կոչերը, բայց այսօրվա դրությամբ դուք գալիս եք Գյումրի, խանգարում եք մարդկանց անդորրը», -ասաց տիկինը: Ժիրայր Սեֆիլյանի կողքին կանգնած մարդիկ չթույլատրեցին անգամ, որ նա պատասխանի այս կնոջը, բացականչեցին. «Ձենդ կտրի, այ կնիկ, վենետիկյան պոռնիկ»:скачанные файлы (70)

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչքան որ հնարավոր էր հասկանալ տեքտից,«միտինգին» ներկա են եղել լրագրողներ, ոստիկաններ, բողոքավոր կանայք ու մի քանի 16-18 տարեկան երիտասարդ: Բա էլ ում համար են կազմակերպել էդ շոուն???! Որ անպայման «դանակահարվելու պահ» ստեղծվեր??! Փառք Աստծո, ռումբ չի պայթել: Թե դա թողել են հաջորդ անգամվա շոուին??! Բոլոր երկրներում կրկնում են նույն սադրանքները: Լավ,ինչ են ուզում մեզնից, ում ենք խանգարում, ինչու չեն թողնում հանգիստ ապրենք???!!

    • Մարատ says:

      այսինքն՝ ձեր ՛՛հանգիստ կյանքին՛՛ խանգարում են ո՛չ թե դանակահորողները, այլ՝ փոքրաքանակ միտինգավորները, այո՞ …

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Մարատ, ի դեմս պարոն Հայկի, մենք գործունենք պայքարող «հին բոլշեվիկ» ի հետ , որ իր կրծքի տակ դեռ պահում է «հացի գրքույկը» էն հույսով որ Պուտինները վերադարձնելու են ստալինիզմը…

  2. Hayk says:

    Ծամոն ծամելը երբվանից վատ բան դարձավ, աղջիկ ջան: Օբաման ամեն տեղ ծամոն է ծամում: Վատ է: Հեչ էլ վատ չի: Բայց որ հանկարծ…….Պուտինը գոնե մի անգամ ծամոն ծամեր, հիմա ձեր թերթը մի քանի հազար հոդված կգրեր, Հայրիկյանն իր ութուկես համախոհներով մի քառասուն անգամ ցույց կկազմակերպեր Ռուսաստանի դեսպանատան մոտ, Սաքունցը կասեր………Չափազանցում եմ?? Չէ, չեմ չափազանցում, հե՛նց էդ ոճով եք աշխատում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031