Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ». փոխվարչապետ

Մարտ 28,2015 18:07

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանի համոզմամբ, ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ:

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստի ժամանակ փոխվարչապետն ասաց, որ Եվրասիական միությունը, թերևս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է. «Բայց կարծում եմ, որ միությունն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ: Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու, և պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում»:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի խոսքով էլ,  երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում»:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նիստում  ներկայացրեց այն փոփոխությունները և լրացումները, որոնք կատարվել են ՀՀ օրենքում՝ ԵՏՄ-ի պայմանագրի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031