Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպությունը Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպել էին «Հույսի ճամփորդ» խորագրով հուշ-երեկո է՝ նվիրված պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցին:
Հուշ-երեկոյի շրջանակում ներկայացվել է Մեծ մարդու, ազգի ու պետականության նվիրյալի, աննկուն հայրենասերի, կուսակցական սիրելի առաջնորդի, նաև մեր պետության կայացման, ազգային ավանդույթների պահպանման ու դրանց շարունակականության ապահովման գործում բարի ու առաքինի մարդու դերը: Հուշ երեկոյին ներկա են գտնվել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև Ավան վարչական շրջանի բազմաթիվ բնակիչներ: