Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Աշոտ Նավասարդյանը չթողեց արեւածաղիկից օգտվեմ»

Մարտ 28,2015 16:27

Գալուստ Սահակյանի խոսքերով՝  Աշոտ Նավասարդյանը բարձր արժանապատվություն ուներ

«Աշոտ Նավասարդյանը անհատականություն էր, չէր սիրում կեղծիքը, միակ գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն էր, եւ պատահական չէ, որ նա դարձավ Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ»,- մարտի 28-ին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանը առաջիններից մեկն էր, որ եզրահանգման եկավ, որ կուսակցություն պետք է ստեղծել: Ըստ նրա՝ Աշոտ Նավասարդյանը համարում էր, որ Հայաստանին բանակը խիստ անհրաժեշտ է, եւ այդ գործում նա մեծ ներդրումներ է ունեցել:

«Երբ Գերագույն խորհրդի ընտրություններ էին, որոշում էր կայացվել, որ պետք է անպայման առաջադրվի, նույնիսկ այն կարծիքին էր, որ դա էլ անհրաժեշտ չէ: Իսկ նախագահի թեկնածություն դրեց, որովհետեւ բավականին լուրջ քաղաքական ճանապարհ էր անցել եւ որպեսզի այլընտրանք անպայման լինի եւ հնարավորություն ունենա կրկին անկախության գաղափարախոսությունը հասարակությանը ներկայացնել: Զուսպ անձնավորություն էր, շատ բարեկիրթ էր, բարձր արժանապատվություն ուներ, նրան ոգեւորված կամ բարկացած կտեսնեիք, եթե իր տեսադաշտում կամ շրջապատում խախտումներ էին կատարվում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով՝ ԱԺ նախագահը Աշոտ Նավասարդյանի մասին դեպք հիշեց. «Մի անգամ ինչ-որ միջոցառման պետք է գնայինք եւ փորձում էինք նվեր գնել շուկայից. այն ժամանակ ես ազգային գաղափարախոսությունը կրելով՝ փորձությունների ճանապարհ պետք է անցնեի, որ քաղաքական գործիչ դառնայի, շատ ազատ էի ինձ պահում եւ նույնիսկ գնեցի արեւածաղիկ: Շատ մեղմ տոնով ասաց՝ տարիներ հետո կհիշես խոսքս՝ դու պետք է ապրես շատ փակ եւ դրա համար պիտի շատ տրտնջաս, բայց նաեւ կինքնահաստատվես: Այսինքն՝ ինքը համարում է, որ իր ամբողջ կյանքում միշտ արգելքների մեջ է եղել՝ նախ որպես քաղբանտարկյալ, այնուհետեւ հասարակության մեջ իր պահվածքն այնպիսին էր, որ պետք է մատչելի լիներ հասարակությանը, այդպես նաեւ ժամանակին որդեգրում էր բոլոր հանրապետականներին: Այսինքն՝ նա չթողեց, որ ես արեւածաղիկից օգտվեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031