Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական կառույցների հետեւորդների թիվը Հայաստանում շատանում է

Մարտ 28,2015 16:06

Կրոնական կառույցների հետեւորդների թիվը Հայաստանում գնալով շատանում է: Մոտավորապես 350 հազար հոգի Հայաստանում առաքելական եկեղեցու հետեւորդ չէ: Այս տվյալներն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ բանախոսի՝ սա տագնապալի թիվ է:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը,  կա երեք հազար երիտասարդ, որոնք բանակում չեն ծառայելու. «Վտանգն այն է, որ եթե սահմանամերձ գյուղերում լինեն հարձակումներ, ապա տեղի բնակիչների շրջանում, եթե լինեն օրինակ «Եհովայի վկաներ», իրենք իրենց գյուղերը չեն պաշտպանելու, քանի որ նրանց մոտ գոյություն չունի հայրենիք հասկացությունը եւ պատերազմն իրենց համար չէ»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ գրեթե ամեն օր ինքնասպանության դեպքեր են գրանցվում. «Եթե ժամանակին շաբաթը մեկ-երկու դեպք էր գրանցվում, ապա այսօր ամեն օր է լինում: Այդ ինքնասպանությունների միայն 51 տոկոսն է կենցաղային հողի վրա, մնացյալը անհասկանալի է, եւ դրանց մեջ մտնում են նաեւ կրոնական շարժառիթներով ինքնասպանությունները»:

Պրն Ամարյանը տվյալներ ներկայացրեց, որ վերջին հետազոտությունը, կապված կրոնական շարժառիթներով սպանությունների հետ, գլխավոր դատախազությունը կատարել է 2004 թվականին. «Դրանից հետո ոչ մի պետական մարմին չի ուսումնասիրել կրոնական կառույցների գործունեությունը»:

Պրն Ամարյանը նաեւ տեղեկացրեց, որ 2014 թվականի տվյալներով՝ Հայաստանում կա 11 հազար 5 հարյուր «Եհովայի վկա»: Ընդհանուր առմամբ կա 64 գրանցված եւ 200-ից ավելի չգրանցված կրոնական կազմակերպություն:

Ըստ բանախոսի լուծումն այն է, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններ համապատասխան օրենքներ մշակեն, նաեւ պատրաստեն այնպիսի մասնագետների, որոնք կկարողանան ճիշտ որակավորում տալ. «Մեզ մոտ, եթե կրոնական շարժառիթներով կատարված սպանություն լինի, ապա մենք չունենք իրավապահ մարմիններում մի անձ, որը ճիշտ որակավորում տա եւ ստիպված դրանց տալիս է կենցաղային բնույթ»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031