Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Զոհրաբյան. «Աշոտ Նավասարդյանը ե՛ւ քաղաքական գործիչ էր, ե՛ւ՝ ռազմական»

Մարտ 28,2015 15:50

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանը բոլորի կողմից ընդունված հրամանատար էր

«Աշոտ Նավասարդյանը պատանեկան տարիներից պայքարեց Հայաստանի անկախության համար եւ մինչեւ կյանքի վերջին օրերը այդ պայքարի մեջ էր»,- մարտի 28-ին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա նշեց, որ պայքարի տարիներին գաղափարները երազանք էին թվում իր եւ Աշոտ Նավասարդյանի համար, բայց այսօր դրանք դարձել են իրականություն. «Սա իրականություն է, կա անկախ պետություն, եւ աշխատում ենք այն ավելի հզորացնել, գոնե մեր սերունդը իր լուման ներդնի, ապագա սերունդը կշարունակի: Նավասարդյանն էր ասում, որ դա լինելու է փուլային, միանգամից երկնքից չի ընկնելու, ինչպես հեքիաթում է լինում, բնականաբար, տնտեսական, սոցիալական, ռազմական դժվարություններ կլինեն»:

Պարոն Զոհրաբյանի խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանը ե՛ւ քաղաքական գործիչ էր, ե՛ւ՝ ռազմական. «Իհարկե՛, նա ռազմական ակադեմիաները չի ավարտել, բայց Անկախության բանակի հրամանատարությունը վերցրել էր, երբ որ Անկախության բանակը հիմնվեց, առաջին մարտերը եղան Երասխավանում եւ մոտ երկու հազար մարդ կար այդ ժամանակ: Նավասարդյանը միանշանակ բոլորի կողմից ընդունված հրամանատար էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031