Քիչ առաջ լուր ստացանք, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման Եղեգնաձորի գրասենյակ է այցելել որպես Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ ներկայացած անձնավորություն, պահանջել է հանել շինության վրա փակցված «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառը՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանից թույլտվություն չկա։ Գրասենյակի աշխատակիցը հորդորել է խոսել գրասենյակի պատասպանատուի հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Տեղեկացնենք, որ գրասենյակը տեղակայված է մասնավոր տարածքում։
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում