Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ն ամրապնդում է ազգային ինքիշխանությունը». Վասիլի Լիխաչով

Մարտ 28,2015 14:54

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովի համոզմամբ, միջազգային հարաբերություններում իրավիճակը արտակարգ չէ:

Նա այսօր Աժ-ում հայ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ մի շարք երկրներում միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների ընդհարումների ու մարտական գործողությունների ֆոնին ձեւավորվում է մի գործոն, որը պետք է լինի հզոր ու ուժեղ. «Հեռանկարներ ունեցող միջպետական միություն, որի անունը Եվրասիական տնտեսական միություն է: Այն իրականում բարիք է»:

Նրա խոսքով, ԵՏՄ ինտեգրման միավորման ծրագիրը կոչված է տարածաշրջանում լուծելու բազմաթիվ խնդիրներ. «Օրինակ՝ հենց ամրապնդումը ազգային ինքիշխանությունների: Եթե նայեք ինտեգրման շարժման տրամաբանությունը, այն ընդհանուր համաձայնեցված է ազգային շահերի, ազգային կարիքների, ազգային տնտեսությունների զարգացման առումով»:

Վասիլի Լիխաչովը նաեւ ասաց՝ ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում պետք է մշակվեն գաղափարախոսական ներուժերը՝ ուղղված  սոցիալական, պետաիրավական ոլորտների փոփոխություններին. «Խոսքը Եվրասիական տնտեսական միության իրավունքի ձեւավորման մասին , ոէրը գոյություն ունի նաեւ Եվրամիության շրջանակում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031