Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկայացուցչի օրինախախտությունն ԱԺ-ում

Մարտ 28,2015 12:26

Մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի երրորդ համատեղ նիստը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը ելույթ ունեցավ ռուսերեն:

Հիշեցնենք, որ «Լեզվի մասին» օրենքի  համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գիլանց says:

    Արփինե ջան, միջազգային ԱՏՅԱՆ է ՄԱՏՅԱՆ չէ, ոնց որ դուք գրել եք ։)

  2. Hayk says:

    Հաջորդ ԱԺ-ի ընտրություններին ընտրելու ենք միայն նրանց, ովքեր կտիրապետեն առնվազն երկու լեզվի(ռուսերեն ու անգլերեն), որպեսզի կարողանան պատշաճ ներկայացնել մեր երկիրը,ինչպես որ ընդունված է քաղաքակիրթ երկրներում: Ձեր գավառամտությունն ավելորդ է: Քանի անգամ պետք է կրկնեք այս անհեթեթությունը: Դու՛ք էլ գրել եք ձեր կանոնակարգում, թե չեք տպագրի հայհոյանք: Մի հատ թերթեք ու տեսեք,թե ոնց եք «պահապանում» լրագրողական էթիկան((((((:

    • Հայ մարդ says:

      Ազգային արժանապատվություն չունենալը դեռ իրավունք չի վերապահում հարձակվել այն ունեցողների վրա: Մայրենի լեզվի կարևորության գիտակցումը դա գավառամտություն չէ, իսկ օտար լեզուների գերադասումը մայրենիի նկատմամբ, այ դա գավառական քաղքենիության ոճն է:
      Վստահ լինելը, որ հաջորդ ԱԺ-ի ընտրություններին ընտրելու եք միայն ռուսերեն ու անգլերեն տիրապետողներին (հայերենի իմացության անհրաժեշտության մասին ոչ մի բառ չեք նշել), տպավորություն է ստեղծում, որ ժողովրդի փոխարեն ընտրողներից եք, ուստի ԱՌԱՎՈՏ-ի կայքը ձեր մշտական մեկնաբանություններով մի ողողեք, մեկնաբանություններ գրեք Ձեզ հոգեհաևազատ կայքերում:

  3. Hayk says:

    Տ Մինասյան, մենք հիանում ու հպարտանում ենք Ձեզանով: Երանի Ձեր նմանները շատ լինեն: Շատ հայ ընտանիքներում խոսում են Ձեր մասին , պարզապես նրանք ուրիշ թերթեր են կարդում հիմնականում: Աստված Ձեզ պահապան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031