Հիմնադիր Խորհրդարանն արդեն սկսել է հանրահավաքներ իրականացնելու իրազեկումներ ներկայացնել Երեւանի քաղաքապետարան: Ավելի վաղ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ դրանք շուրջօրյա են լինելու:
ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ արդեն իսկ մի քանի դիմումներ են ներկայացրել՝ ապրիլի 20, 21, 22, 23, 24, 25, 26-ին հավաք եւ երթ անցկացնելու նպատակով: Ավետիսյանն ասաց, որ մտադիր են հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում, բայց որոշ օրերի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հետ կապված խնդիրներ կլինեն, ու իրենք հավաքները այլ վայրում կանեն, քանի որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կան, ու իրենք չեն ուզում, որ այդ միջոցառումները խաչաձեւեն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: