Արդեն մի քանի օր է` տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ մի շարք ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ հարկային տուգանքների են արժանացել` բավական շոշափելի թվերով: Այդ պատգամավորները իրենք էլ խոստովանում են այդ ամենը, իսկ հանրապետականները հայտարարում են, թե կուսակցական պատկանելությունը որևէ կապ չունի հարկային պարտավորությունների հետ: Հանրապետականները այդ իրողությունը ներկայացնում են որպես, այսպես ասած, հավասարության վկայություն` իբրև թե ցույց տալով, որ արտոնյալ դիրքերում չեն:
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե ամեն ինչ հենց այդպես էլ լիներ, և եթե Սերժ Սարգսյանը, այսպես ասած, ոչ իշխանական բևեռից հետո անցներ իշխանական բևեռին և այստեղ առկա համակարգային խնդիրներով զբաղվեր, որոնք, մեղմ ասած, հանդիսանում են Հայաստանի ներկայիս վիճակի բուն պատճառները: Սակայն խնդիրն այն է, որ իրականում այսպես մտածելու հիմքեր, մեղմ ասած, չկան, քանի որ դրանց լինելու պարագայում տուգանքներից առաջ պետք էր նախ այդ պատգամավորներին զրկել մանդատից և քաղաքականությունից հեռացնել այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյան գործարարին էին հեռացնում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: