Լրահոս
Օրվա լրահոսը

Այն անձինք, ովքեր թալանում ու գռփում են զբոսաշրջիկներին, մեր ազգի թշնամին են. «Հրապարակ»

Մարտ 28,2015 11:04

Այս տարվա գարունը նրանով է առանձնահատուկ, որ ապրիլին, Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, մեծ թվով հյուրեր ենք սպասում: Արդեն իսկ Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել իրանցիների, ռուսների, որոնք օրերը տաքանալուն պես ժամանել են Հայաստան՝ հանգստանալու, շրջելու, աշխարհ տեսնելու: Մենք, որ հյուրասեր ժողովրդի համարում ունենք, պարտավոր ենք ժամանողներին լավ ընդունել՝ հարգել-պատվել-հյուրասիրել:

Այնպես, որ յուրաքանչյուր ժամանող եւս մեկ անգամ այցելելու ցանկություն ունենա եւ դառնա մեր երկիրը գովազդող, մեր զբոսաշրջության աճին նպաստող յուրօրինակ գործակալ: Ի վերջո, աշխարհի շատ երկրներ գոյատեւում են զբոսաշրջության հաշվին, իսկ ռեսուրսների խիստ պակաս ունեցող մեր երկրի համար դա ընդհանրապես օդ ու ջրի նշանակություն ունի: Չէ՞ որ յուրաքանչյուր այցելու՝ մեր երկիր, մեր բյուջե մտնող ֆինանսներ է նշանակում: Դա նաեւ որոշակի ծառայությունների ու սպասարկման ոլորտի աշխատողների զբաղվածություն է նշանակում: Ուստի այն անձինք, ովքեր դա չեն հասկանում եւ վատ են վերաբերվում զբոսաշրջիկներին, թալանում ու գռփում են նրանց, օգտվում նրանց անտեղյակությունից, կարելի է ասել, մեր երկրի, մեր ազգի թշնամին են:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031