Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Ելենա Քոչարյանը կարգապահական տույժի կենթարկվի. «Ժողովուրդ» 

Մարտ 28,2015 10:44

Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաեւ դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդարադատության խորհուրդը քննելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին (լուսանկարում) կարգապահական տույժի ենթարկելու հարցը: Դատական համակարգի պատասխանատուները, սակայն, այս պատմությունը փորձում են գաղտնի պահել, քանի որ դատավարական սխալ թույլ տալու այս պատմության արդյունքում այլ` համակարգային խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ:

Մասնավորապես, նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Ելենա Քոչարյանի վարույթում 2 հազար գործ կա, տարեկան նա շուրջ 9 հարյուր գործ է քննում:

Իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում «որակի» մասին խոսելն անիմաստ է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031