Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հարկայինը ստուգում խոշորներին. «168 ժամ»

Մարտ 28,2015 10:36
harker

Հարկային մարմինները վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ են սկսել խոշոր ընկերություններում։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ պատճառը տնտեսական տեսանկյունից բյուջե ավելի շատ մուտքեր ապահովելն է։ Սակայն մի այլ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ հարկային ստուգումներ և ակտավորումներ են սկսել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում: Դեռ օրեր առաջ հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանին և Հակոբ Հակոբյանին պատկանող բիզնեսներում և տուգանել նրանց։ Այժմ ստուգվում է Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան»:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը փորձեց մասնագիտական տեսանկյունից վերլուծել այս երևույթը՝ մի կողմ թողնելով քաղաքական գնահատականները: «Որքան սպառումը նվազում է, այնքան նվազում է հարկման բազան, հետևաբար՝ հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Հարկերի հավաքագրման համար հարկային վարչարարություն ուժեղացնելու դեպքերում դժգոհությունները շատանում են, գործարարների մի մասը թողնում է երկիրը, ինչի հետևանքով՝ նորից սպառումը նվազում է, նորից հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Փակ շղթա է ստացվում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճնշումներ են գործադրվում։ Դժգոհությունները շատանում են, հիասթափություններ և մեկնումները՝ նույնպես»,- ասաց Փ. Թադևոսյանը։

Գայանե ԱՍՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031