«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մեծ Պահքի առիթով խոսել է ներողամտության մասին: Դա շատ սուր արձագանք գտավ նրանց մոտ, ովքեր քաղաքականությունը եւ ինչո՞ւ միայն քաղաքականությունը՝ ամբողջ կյանքը պատկերացնում են որպես փոխադարձ «քլնգոցների» անվերջանալի «պայքար», որտեղ կամ դու ես հաղթելու, կամ՝ քո «դուշմանները»:
Ինչ-որ մի տխուր կամ անհամ մարդ (Մարքսից առաջ) ասել է, որ կյանքը պայքար է, եւ մենք առանց մտածելու կրկնում ենք այդ հուսահատ պնդումը: Անձամբ ինձ համար կյանքը ծառայություն է՝ հաճույք պատճառող պարտականությունների կամավոր կատարում, իսկ քո դավանած գաղափարների, սկզբունքների իրագործումը շատ ավելի կարեւոր է, քան այն գնահատականները, որոնք կողքից հնչելու են:
Բուդդան ասել է՝ իմաստուն մարդիկ, որոնք անտարբեր են գովասանքի եւ հայհոյանքի հանդեպ, նման են ժայռի: Որեւէ մեկը կարող է ինձ ցավ պատճառել միայն այն դեպքում, երբ ես հակված կլինեմ ցավ զգալու: Եվ եթե այդ «մեկը» զգա, որ կարողանում է ինձ խոցել, նա, բնականաբար, կշարունակի խփել նույն կետին: Սակայն եթե նա հասկանա, որ ես բացարձակապես անտարբեր եմ նրա կարծիքի հանդեպ, ինչո՞ւ նա պետք է իրեն նեղություն տա նոր հերյուրանքներ կամ վիրավորանքներ մոգոնելու: Ես չեմ նեղացնում ոչ մեկին, ինձ ոչ ոք չի նեղացնում՝ «պատերազմի» պատճառներն ինքնին վերանում են:
Խոցված ինքնասիրությունն է դրդում մարդկանց ատելությամբ պատասխանել ատելությանը, չարությամբ` չարությանը, վիրավորանքով՝ վիրավորանքին: Այդպիսով չարիքը կրկնապատկվում է, եռապատկվում է, բազմապատկվում` դա մի խաղ է, որտեղ չեն կարող լինել հաղթողներ: Պարտվելու են հավասարապես բոլորը: Շատ հավանական է, որ ամեն մի կողմի ներկայացուցիչը գնա իր «թիմային միջավայր», գլուխ գովի, թե՝ «ինչ լավ եմ դրան շշպռել», կամ հաշվետվություն ներկայացնի իր վերադասին կատարված «քլնգողական» աշխատանքի մասին: Բայց դրանք մանր ու ժամանակավոր հաճույքներ են, որոնք ոչինչ են այն թունավորված օդի համեմատ, որը մարդիկ ստիպված են ամեն օր շնչել:
Հիմա, երբ հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ ընթանում է քաղաքական դաշտի վերաձեւում, շատ բնական է, որ տեղի է ունենալու փոխադարձ վարկաբեկումների մրցավազք՝ ընդդիմության «թափուր հատվածները» նվաճելու համար: Այս վարկաբեկումների «գործիքակազմը» հայտնի է՝ «իշխանություններին ծախված», «հաճախորդ», «դհոլ», «ական», «Բաղրամյան 26-ի պատվերը կատարող» եւ այլն:
Կարդացեք նաև
Այդ պայմաններում շահելու է նա, ով խոսելու է երեւույթների, ոչ թե անձերի մասին: Շահելու է նա, ով (մի զարմացեք) չարությանը բարությամբ է պատասխանելու կամ, եթե դա հնարավոր չէ՝ ընդհանրապես չի պատասխանելու: Խորհուրդ եմ տալիս քաղաքական գործիչներին, մեկնաբաններին, հրապարակախոսներին՝ որդեգրել նման մարտավարություն: Ավելի քան վստահ եմ, որ ոչ ոք այդ խորհրդին չի հետեւի: Ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ յանապատի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի Արամ, Ձեր նկարագրած բազմաբովանդակ… « Բուդդան ասել է՝ իմաստուն մարդիկ, որոնք անտարբեր են գովասանքի եւ հայհոյանքի հանդեպ, նման են ժայռի… » պարբերությունը կաելի է շարունակել եվ Տուրգենեվի հայտնի Օբլոմովի կերպարով, որը եվս «ժայռ» էր …եվ ավելի ճշտորեն է ներկայացնում մեր այսօրվա Հայաստանի «ընդդիմադիր քաղաքական» ուժերին , մեկնաբաններին, հրապարակախոսներին, խմբագիրներին…նրանք բոլորն էլ Օբլոմովյան «Ժայռի» նման հարմարվել են ՆԵՐԿԱ պայմաններին … պատգամավորի ռոճիկին…ԱԺ ի ամբիոնից…«խիզախ» ճառեր ասելուն…միայն թե Զանգ կախել ուզողի վրա են հարձակվել բոլորով…
Սիրելի Գալուստ, «Օբլոմով» վեպը գրել է Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարովը: https://www.ilibrary.ru/text/475/p.1/index.html
Շատ կներեք «քաղաքական» սխալիս համար, ես գրելուց առաջ «ճշտեցի» «ռուսական» կրթությամբ կնոջս հետ …թերեվս մեր երկուսի գիտելիքները … սակայն կարծում եմ «ժայռը» դրանից չի ճաքի…
Հարգելի Արամ, Օբլոմովին հիշեցի…նա իմ մանկության, երիտասարդության տարիների «ռուսական» կրթությամբ իմ ընկերոջս «իդեալն» էր…հատկապես խորհրդաին «հիերարխիայի» աստիճաններով վերեվ բաէձրանալուց հետո, իրեն ռուս կալվածատիրոջ կերպարը շատ ձգում էր…երեվի իրեն պիտի զանգ տված լինեի «ճշտելու» համար: Ձեզանից շնորհակալ եմ իմ նկատմամբ համբերատար լինելու համար…
Կուզեի նաեվ մի փոքր ուշացած պատասխնել հարգելի Հայդուկին «Քաոսի…» վերաբերյալ… ԲԹՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ առկայությամբ, յուրաքանչյուր ՕՐԸ, ԺԱՄԸ, ՎԱՐԿՅԱՆԸ…Ստրկացված ԺՈՂՈՎՐԴԻ համար , որը «Ժայռ» չե …ՔԱՈՍ Է…միայն ինձ, Ձեզ հարգելի Հայդուկ եվ միուս Գոնչարովի «օբլոմովների» նման «ժայռերի» համար, որ ապահովել ենք մեր ՆԵՐԿԱ ն այն «վարդագույն» է…
իսկապէս, չեմ հասկանում այստեղ ինչ ես ասում, Գալուստ ջան
խնդրում եմ, պարզաբանես – եթէ կ’ուզենաս… –
որպէսզի ես ել ջանամ պատասխանել,
եթէ կարող եմ
(իսկ ամէն պարագայի չեմ ուզում որ անհանգիստ լինես այս փոխանակումներով… գոնէ՝ ոչ իմ պատճառով…)
Հարգելի Հայդուկ, խոսքս ավելի ոչ թե քեզ էր ուղղված , այլ մեզ որ վերապրած ենք Խորհրդային երկրի «դիկտատուրայի» քաոսը…իսկ Օբլոմովը որը ռուս գրականության մեջ կդիտվեր իրմե ինքնաբավ քաղքենու մը կեէպար, որը իր բազմոցեն ու իր հանգստութենե ավելի ոչնչով չէր հետաքրքրվեր…(ճիշտ ինձ նման)…իսկապես որ խորհրդային երկրի ու այսօրվա Հայաստանի բռնապետությունը մի Քաոս է , որը մղձավանջի նման կլանել է բոլորիս,եվ կարծես բոլորս հարմարվել ենք դրան ու պրծում չկա…հասարակ ,պարզ «ռամիկ» ժողովրդի համար դա իսկապես Քաոս է, որովետեվ եթե մեր նմանները ( ես, դու, Հայաստանի «ընդդիմադիր ուժերը»….) նյութական ապահովություն այսօր ունենք,ապա հասարակ ժողովուրդը ամեն վայրկյան, րոպպե, ժամ, տնքում է այսօրվա ՆԵՐԿԱՅԻ անգործության,նյութական անապահովության ծանրության տակ: Հայդուկ, շատ կներես տաղտուկ մտքերիս համար…
հասկացա, Գալուստ ջան.
ջանանք մեր տրամադրութիւնը բարձր պահել, եւ հաւատալ որ մութ ու վատ օրերը կ’անցնին, ամէն մարդու համար. պիտի հաւատալ լուսաւոր ապագային.
Եվ նորից ստիպված եմ կրկնել..)))..
Քաղաքական գործիչները կարող են այդպես վարվել, եթե նրանց նպատակը՝ ԸՆՏՐՎԵԼՆ է։ Այսինքն՝ ընտրողներից ձայն ստանալու նպատակ ունեն …
Էդ դեպքում,՝ խելոք, ներկայացնում են իրենց ծրագրերը՝ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ։
Համոզում են, որ իշանության գալուց՝ իրենց ծրագիրն են իրագործելու (իրենց անցյալով)… Իրար հետ միայն ինտելեկտուալ պատերազմի մեջ են…
(Ընտրողները լկտիություն, ագրեսիվություն չեն հանդուրժում՝ մտածում են «էս լկտի բռիին որ ձայն տամ, վաղը մեր հերն ա անիծելու..»)։
Ւսկ որ «քաղաքական ուժը» Հայաստանում ձայն ստանալու նպատակ ունի? կամ ձայն ինչ արժեք ունի, որ որևէ մեկը էդ մասին մտածի?…)))..
Ընտրության իրավունքը վերականգնեք, նորմալ քաղաքական կուսակցություններ էլ կունենաք, գրագետ ընտրող էլ…
Իսկ մինչև դա, էս վերևում գրված խմբագրականը՚ կիրակնօրյա քարոզ է…
Մարդիկ դա լսում են, բայց կիրակին՝ հանգստյան օր է…)))…
Ւսկ մարդիկ աշխատում և սպասելիքներ ունեն երկուշաբթիից… երեքշաբթիից… չորեք… ..)))..
Պ Աբրահամյան, ինչ եք կարծում, երբ Ձեր թերթում մի օրվա ընթացքում 10-15 տեքստ եք գրում մի քանի խուլիգանների մասին , ու գոնե «կես բերան» չեք պատմում նույն օրվա շատ գեղեցիկ ֆուտբոլային խաղի մասին, որին տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներն են մասնակցել ու մեծ հաճույք ստացել, Դուք դրանով նպաստում եք ներողամտության տարածմանը, թե ընթերցողին միտումնավոր ուղղորդում եք ատելության?? Միթե «Սորոսի հիմնադրամ»-ը արգելում է դրական երևույթների մասին գրել?? Արդյոք Ձեզ պարտադրված է ոչ մի լավ խոսք չգրել Ռուսաստանի կամ ռուսների մասին??? Եթե «այո», ուրեմն դա արդեն «Բաց հասարակության» հետ ոչ մի աղերս չունի: Ես այս մասին գրում եմ երևի արդեն քսաներորդ անգամ: Բայց , ավաղ: Ձայն բառբառո անապատի……..Խնդրում եմ պատասխանեք, եթե դժվար չէ: ////////////////////////////////// Հուսով եմ, հղումս չի կորչի:
https://www.aravot.am/2015/03/27/555360/
Շնորհակալություն արձագանքելու համար: Այս քանի օրը մտածում եմ Ֆրանսիայում վթարի ենթարկված ինքնաթիռի, կործանված անմեղ մարդկանց և էդ կործանման պատճառ օդաչուի մասին:…………..Իսկ գուցե բոլորին չէ, որ պետք է թույլ տալ լրագրող դառնալ??? Ի վերջո, նրանք էլ կարող են պետություններ կործանել՝ ընթերցողին տարիներ շարունակ, կաթիլ-կաթիլ ատելություն սերմանելով «այն ուղղությամբ», որի համար իրենց վճարում են:
Պարոն Հայկ, էս չեղավ, քեզ հարկավոր ա շտաբ բժկի դիմել, 30 , 50 ական թվերի «Պրավդայի» խմբագրականների կարոտը քեզ երեվում ա քնից զրկել ա: Էդ ռուսական Վրեմյա ծրագիրը կարոտտ չի փարատում…
Մի երեւույթ՝ Վանո Սիրադեղյանի բաց դատավարությունը:
Ինչու՞ են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը վախենում են դրանից:
ինծ’ թւում է թէ «կյանքը պայքար է» արտայայտութիւնը չի վերաբերում, որպէս առաջին աստիճանի իմաստ, ուրիշ անձերի դէմ պայքարելու, միւսների հետ անվերջ բախումներ ունենալու, այլ նշանակում է կեանքի այլազան եւ անխուսափելի դժուարութիւնների դիմաց՝ տեղի չտալ, դիմանալ, ծունկի չգալ, ճիգ թափել խնդիրները լուծելու, եւ ճանապարհը շարունակել
իսկ որոշ տեսակէտից, հակադրութիւն չեմ տեսնում կեանքի պայքարի եւ ծառայութեան միջեւ, եւ նաեւ՝ «հաճույք պատճառող պարտականությունների կամավոր կատարում»ն ել կարող է պայքարի մի տեսակ լինել. կարելի է հաճոյքով պայքարիլ, կամ հաճոյք գտնել պայքարի մէջ, պայքարի ճամբով
մնացեալին հետ համաձայն եմ. ընդհանրապէս քաղաքական անձերի միջեւ փոխյարաբերութիւնները հակում ունեն լինելու չոր եւ կոշտ, սակայն Հայաստանի պարագային, չափազանց բիրտ, կոպիտ եւ վայրագ են մէկից միւսի հասցէին ուղղած խօսքերը.
“շահելու է նա, ով խոսելու է երեւույթների, ոչ թե անձերի մասին”. Եթե հաշվի առնենք որ երեւույթները ուղիղ համեմատականով հետեվանք են ղեկավարող անձերի մտավոր հնարավորությունների , ապա պետք է անպայման խոսել «անձերի» մասին. Օրինակ, ոնց որ խոսենք Իրակի մասին բայց չխոսենք Սադամ Հուսեյնի մասին ( իր կենդանության օրօք ).
Շատ լավ օրինակ է. Սադդամին կախելուց հետո վիճակն Իրաքում վատացավ
սակայն, որքա՞ն ճիշտ է Սադամ Հուսեյնը բաղդատել Սերժ Սարգսյանի հետ…
Մարդկային Իրաւունքների տեսակէտից՝ Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքի վիճակը, ներկայիս Հայաստանի հետ…
լրջորէն, եւ առարկայականօրէն…
Այո, Սադամի ինքնահավան եվ ծայրահեղ սահմանափակ երեվակայությամբ կառավարված իշխանությունը ոչ միայն իրեն եվ իր իշխանության անդամներին հասցրեց կախաղան այլ նայեվ երկիրը կործանեց.
Եթե միայն երվույթներով շարժվեինք ապա Սադամին պիտի ուղարկեին թոշակի կամ էլ նորից երկրի ղեկավար դարցնեին.