Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կամաց-կամաց նվիրում են ռուսներին

Մարտ 28,2015 17:00

Երեկ կառավարության որոշմամբ Գյումրու Լալայան փողոցի N173/3 հասցեի կամ որ նույնն է՝  Կազաչի պոստի՝ ցարական ժամանակաշրջանում կառուցված ու ճարտարապետական արժեք ներկայացնող գնդային եկեղեցին՝ իր հարակից հողատարածքով՝ մոտ 1,5 հեկտար, անվարձահատույց օգտագործման է տրամադրվել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Նպատակը հոգեւոր կենտրոն կառուցելն է:

Ցավն այն է, որ այս տարածքը ռուսներին է հատկացվել առանց գյումրեցիների կարծիքը հաշվի առնելու: Ընդհանուր առմամբ, Գյումրիից 40 հեկտարից ավելի հողատարածք կա տրամադրված 102-րդ ռազմաբազային, որից գրոշ անգամ չի մտնում քաղաքապետարանի բյուջե: Եվ եթե հաշվարկենք, որ Գյումրիում մեկ քառակուսի մետր հողատարածքի վարձակալության նվազագույն արժեքը 5 դրամ է, ապա կհամոզվենք, թե ինչ ահռելի վնասներ է կրում Գյումրու տեղական բյուջեն ռուսական 102-րդ ռազմաբազայից: Ու այս թանկ նվերների դիմաց որպես հատուցում գյումրեցիները ողբում են դաժանաբար սպանված Ավետիսյանների մահը ու զայրանում ոճրագործ Վալերի Պերմյակովին համառորեն հայկական արդարադատությանը չհանձնելու համար:

Ի դեպ, նշենք, որ այս եկեղեցու վերականգնումը երկու միլիոն դոլար է պահանջում, որը մեր պաշտոնյաների ճոխ գործուղումների ֆոնին այնքան էլ մեծ գումար չէ:

Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Նման դեպքի համար է Սեւակը ասել` ՍՈՒՐԲ ՆՇԽԱՐ ՇԱՆ ԲԵՐԱՆՈՒՄ

  2. Հմայակ Մարտիրոսյան says:

    Սակայն ամեն բան դեռ կորած չէ: Այ թուրքանման ազգը վաղ թե ուշ կործանվելու է:

  3. Hayk says:

    Կայծակնային արագությամբ նյութը տեղափոխեցիք իմ հղման պատճառով??!!!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031