Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկոտ ատենախոսությունը փորձաքննության մեջ է

Մարտ 28,2015 14:00

Իսկ բազմազբաղ հեղինակի անվան շուրջ
կրքերը չեն դադարում նաեւ այլ ոլորտներում

«Առավոտի» տեղեկություններով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանից «վերեւներում» դժգոհ են: Թեժ կուլիսային խոսակցությունները չեն դադարում այն մասին, թե միաժամանակ լինելով Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս եւ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ, պարոն Բիշարյանն ինչպե՞ս է այդքան գերծանրաբեռնվածության մեջ հասցրել 58 գիտական հոդված տպագրել ու դեռ դոկտորական դիսերտացիա պաշտպանել:

Ընդ որում, ինչպես նշել էինք «Առավոտի» մարտի 3-ի՝ «Դատաբժշկական թեմայով ատենախոսության պաշտպանություն՝ առանց դատական բժշկի՞» վերնագրով հրապարակման մեջ, Մհեր Բիշարյանի պաշտպանության օրը այդպես էլ չէր ներկայացել «դրսից» հրավիրված ընդդիմախոսը, եւ որպես ընդդիմախոս ոչ թե դատական բժիշկներ էին ներգրավվել, այլ ատամնաբույժ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տատինցյանը:

«Առավոտի» հետ զրույցում խոսելով Մհեր Բիշարյանի դոկտորական ատենախոսության մասին, որը աղմուկ էր հանել երկու պատճառով (ա. պետք է պաշտպանվեր Մոսկվայում, բայց պաշտպանվել է Երեւանում, բ) Բիշարյանը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի փեսան է), Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ իր համար անհասկանալի է որոշ աշխատանքների շուրջ առաջացած իրարանցումը. «Իրականում դրանք ավելի շատ կապված են անձերի, քան աշխատանքի կամ գործընթացի հետ: Մհեր Բիշարյանի ատենախոսության պաշտպանության հետ կապված կարող եմ ասել հետեւյալը՝ նախապաշտպանության շրջանում ես տեղյակ եմ եղել, որ նշանակվել են երկու ընդդիմախոս՝ «դրսից», որոնցից մեկը բացակայել է հիվանդության պատճառով, դրա համար էլ փոխարինվել է այլ ընդդիմախոսով: Այսինքն՝ պաշտպանության սկզբում որեւէ խախտում չի արձանագրվել, պաշտպանությանը մասնակցել է ԲՈՀ-ի բաժնի պետը: Խոսակցությունները կանխելու համար մենք ուզում էինք ստուգել գործընթացը, որը եւս ընթացել է կանոնակարգի խիստ պահանջներին համապատասխան: Ներկայումս Մհեր Բիշարյանի աշխատանքը ԲՈՀ-ում է, ստուգվել է ամենայն մանրամասնությամբ, արտագրություն չենք հայտնաբերել, եւ այժմ աշխատանքը փորձաքննության մեջ է»: Տիկին Արզումանյանը նաեւ հավելեց, թե թյուր պատկերացում կա, որ Մոսկվայում ավելի դժվար է ատենախոսություն պաշտպանելը, քան Հայաստանում: Ապա օրինակներ բերեց՝ երեք դեպք է գրանցվել, որտեղ Մոսկվայում պաշտպանած իրավաբանության եւ տնտեսագիտության ոլորտի աշխատանքներում հայտնաբերվել են արտագրություններ:

Բացի գիտական ատենախոսությունից, խոսակցությունների տեղիք է տալիս Մհեր Բիշարյանի ղեկավարած հիմնարկում՝ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում ծավալած սգո ծառայությունների բիզնեսը, որով զբաղվում է Բիշարյանի սանիկ Վիգեն Ադամյանը, չնայած ֆիրման Վիգենի եղբայր Նորիկ Ադամյանի անունով է: «Չար» լեզուներն ասում են, որ հիմնարկի շահույթն ամսվա կտրվածքով 3 մլն դրամ է կազմում: Սա դեռ բոլորը չէ. Մհեր Բիշարյանի ղեկավարած Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տված եզրակացությունների շուրջ էլ բորբոքված կրքեր կան, որոնց լայնորեն անդրադարձել է մամուլը: Մեկն օրինակ, վերաբերում է հնագետ-պատմաբան Ֆիրդուս Մուրադյանի մահվան պատճառին: Ըստ «Հետքի» հուլիսի 28-ի «Հնագետ-պատմաբանի մահվան գործով սպասում են փորձաքննության արդյունքներին» հրապարակման, դիակի հերձման ու մահվան վկայականում իբրեւ մահվան պատճառ նշված էր սրտամկանի ինֆարկտը, մինչդեռ Մուրադյանների ընտանիքը պնդում էր, որ եթե անգամ ինֆարկտից է մահը, ապա դա հետեւանք է եղել արտաքին ներգործության, օրինակ, հարվածի:
Ըստ մեկ այլ եզրակացության, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից Բուդաղյանի արյան մեջ հայտնաբերվել էր 6,2 պրոմիլ ալկոհոլ, մինչդեռ 5 եւ ավելի չափաբաժնի դեպքում, մարդը կարող է մեռնել, ուր մնաց՝ վեճի բռնվի ու դեռ կրակի:

«Առավոտի» այն դիտարկմանը, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյում հաճախ կրկնակի փորձաքննություններ են նշանակվում, եւ լինում են դեպքեր, երբ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տված որոշ եզրակացությունները հերքվում են, Փորձաքննությունների ազգային բյուրոյի Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանը պատասխանեց, թե կոնկրետ վիճակագրություն չկա՝ իրենց մոտ եզրակացություններից որքանն են համընկնում, որքանը՝ ոչ: Նրա ձեւակերպմամբ. «Լրացուցիչ հետազոտությունների միջոցով կարող են նոր տվյալներ ի հայտ գալ, որոնք կանդրադառնան այս կամ այն հարցերի պարզաբանման վրա՝ կրկնակի փորձաքննության շրջանակներում, նայած ի՞նչ ելակետ է փորձագետը կամ փորձագիտական հանձնաժողովը վերլուծում»: Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց միանշանակ եզրակացություն անել, որ եթե փորձագետների եզրակացությունները միմյանցից տարբեր են, ուրեմն մեկն անպայման սխալ է: Նաեւ չթաքցրեց. «Հնչեղություն ունեցող որոշակի դեպքեր կան, դաշտում էլ խոսվում է, որ եզրակացություններում պատահում են որոշակի տարբերություններ: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք օրենքի տառին համապատասխան՝ մեր հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում: Հիմա արդյունքը լինում է նախորդ եզրակացության հետ համահունչ, թե տարբեր, դա ցանկացած օբյեկտիվ փորձաքննություն կատարողին այդքան էլ չպետք է հետաքրքրի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Даааа… Ну про плагиат прочитали это пол греха, сейчас этого много, хотя власти стараются, “стараются” решать эту проблему. Но вот чтобы трупами торговать, вернее на трупах делать деньги – ну это в ни какие ворота не лезит! Как поняли Бишарян назначен как молодой специалист, но лучше иметь и оставить старых, чем назначать таких молодых. И в этой службе фактически начали фальшивить… Везде деньги, деньги, деньги… Просто страшно и стыдно!!! Руководство ААУУУ……………

  2. Արտաշես says:

    Հարգելի լրագրող շատ կարևոր խնդիրնենրի մասին եք գրում, որոնք չափազանց արդիական են: Ընդւնենք, որ Ձեր հոդվածները հասարակությանը, այդ թվում և իշխանությանը: Սակայն կա երկու տարբերակ՝ կամ Ձեզ չեն լսում (պատճառը կարդալ, լսել չգիտեն), կամ ամեն ինչից լավ տեղյակ են և անտարբեր: Ուղակի տենցա պետք…երևի:

  3. Давид says:

    Дорогой автор статья конечно интересна.
    Защищает Бишарян, не защищает – это проблемы мед.университета, ВАК, хотя как я понял всем все равно или это удобно, потому что защита плагиатов за красивые глаза не бывает, тем более, что у диссертанта вряд ли они “красивые или умные”. Отсюда можно прийти к выводу – какой диссертант и его “работа” такие и ученные у нас, в данном случае в мед.университете.
    Меня интересует другой вопрос… Недавно умер муж моей знакомой. Так как он был иностранцем его перевели в морг судебной экспертизы. Там провели вскрытие, бальзамирование и грим, за что у нас попросили 65000 драм, хотя первоначально сказали, что услуга стоит 35000 драм. Конечно чек мы не получили. Далее, нас встретил какой-то Норик, который представился начальником ритуальных услуг, и сказал “надо заплатить за перевозку трупа за границу”. Конечно из-за супер-дорогих цен, мы отказались. Тогда мою знакомую вызвали к Бишаряну. Последний попробовал уговорить (вероятно это входит в компетенцию директора и доктора наук) и когда получил отрицательный ответ, жене умершего сказали “труп Вы не получите пока не принесете справку с полиции о выдаче трупа”. Это было просто удивительно и дико! Как можно? Оказывается тут принято базарить на трупах, причем базарят директора. Стыд и срам всей службе и руководству!
    То, что экспертиза проводится на низком уровне, я с Вами согласен. Об этом пишите не только Вы, а много СМИ, нужно просто читать и следить за этим бардаком.
    Но, дорогой автор, будем надеяться на лучшее – надежда умирает последней. В один прекрасный день виновные получат по заслугам!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031