Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Կիեւում պատերազմի շունչը չէր զգացվում

Մարտ 28,2015 12:30

Այս լուսանկարը նկարել եմ 2014թ. հոկտեմբերին՝ Կիեւի կենտրոնում: Այն հումանիտար օգնություն էր ակնկալում Դոնբասի գումարտակի համար: Իսկ ընդհանրապես նման մեքենաների կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, նրանք օգնություն էին հավաքում Ուկրաինայի արեւելյան շրջանների համար, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում, ու ինչի պատճառով, պաշտոնական տվյալներով՝ ավերվել էր 4,5 հազար բնակելի շենք, էներգետիկական ենթակառուցվածքի եւ ջրամատակարարման 4,7 հազար օբյեկտ:

Չնայած այս վիճակագրությանը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւն այդ օրերին ապրում էր իր խաղաղ կյանքով, սիրահար զույգերը ձեռք ձեռքի տված շրջում էին քաղաքում, բալիկներն իրենց ծնողների հետ խաղում էին հենց հրապարակում թափված խոտի դեզի վրա, երիտասարդությունը զվարճանում էր ակումբներում, մարդիկ որեւէ անհարմարություն չէին զգում ոչ ազգային տարազներով շրջող մարդկանց, ոչ էլ նման մեքենաների ներկայությունից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031