«Քիչ առաջ ինձ զանգահարեց Մհեր Շահգելդյանը, մենք զրուցեցինք: Մհեր Շահգելդյանը միանշանակ հերքեց տարածված ապատեղեկատվությունն` ասելով, որ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ինքը չի խոսել ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից ոմանք դիմել են ՕԵԿ-ին՝ անդամակցելու համար:
«Ինքս լսեցի պարոն Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը: ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»,-ասաց տիկին Զոհրաբյանը` տարակուսանք հայտնելով առ այն, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ