«Բանակում բարեփոխումներ են, եւ բանակային կյանքը շատ է փոխվել»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ պատմելով բանակ կատարած իր այցելությունների տպավորությունները:
Նա բացառում է, որ սահմանը հատած ու Ադրբեջան անցած հայ զինվորը՝ Անդրանիկ Գրիգորյանը բանակային կյանքից նեղվելու կամ ծառայակիցների կողմից ճնշումների արդյունքում այդ քայլին գնար:
«Այսօրվա բանակը չես համեմատի սրանից տասը տարի առաջվա բանակի հետ: Եւ սնունդը, եւ հարաբերությունները, եւ պաշտպանական համակարգը շատ լավ է, դրա հետ չեմ կապում: Ուրիշ վիճակներ են դրդել այդ քայլին, վատ հոգեվիճակը: Եթե հակառակորդի կողմից առեւանգում լիներ, հայկական կողմը այդ մասին հայտարարություն կտարածեր»,- ասաց պատգամավորը:
Թե ինչպես է օրը ցերեկով զինվորը լքել սահմանը ու տեսնողներ գրեթե չեն եղել ու չեն կասեցրել նրա քայլը, պատգամավորը չցանկացավ խորանալ մանրամասների մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ