ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի՝ այսուհետեւ չկատարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները եւ չհարստացնել ռեժիմին կոչը անիրատեսական է համարում:
«Չեմ փորձում թերագնահատել Ժիրայր Սեֆիլյանի կամ այդ շարժման հնարավորությունները, առավել եւս, որ ցանկացած մտահոգ քաղաքական գործիչ, եթե փորձում է մեր երկրում խնդիրներ լուծել, դա ողջունելի է: Այլ հարց է, թե այդ մեթոդները, որոնցով փորձում են այդ ճանապարհն անցնել, ինչքանով են ընդունելի ու իրատեսական՝ հաշվի առնելով հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի շրջանը»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ըստ նրա, վարկեր չվճարելը կարող է լինել պայքարի տարրերից մեկը, բայց ոչ ամբողջական մարտավարությունը. «Այդ միջոցով մեծ արդյունք ու ակնկալիքներ չի կարող ժողովուրդն ունենալ, առավել եւս դրա արդյունքում իշխանափոխություն չի կարող լինել: Այլ բան է, որ դրան զուգահեռ նրանք կունենան այլ քայլերի մշակված ծրագիր: Նրանք, որոնք վճարունակ են շարունակելու են վճարել՝ խուսափելով ավելորդ կոնֆլիկտներից ու խնդիրներից: Ոչ մեկն այսօր չի ուզում իշխանությունների հետ գործ ունենալ, առավել եւս բանկային համակարգի հետ կապված նորանոր խնդիրներ ստեղծի իր համար: Հակված չեմ մտածել, որ այդ կոչը կունենա այն արդյունքը, որն ակնկալում է Սեֆիլյանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
վարկերը պատկան ժամկետին չվճարելու պարագային, արդյոք տոկոսներ եւ տուգանքներ չե՞ն ավելանար, պարտքի վրայ… թե որ Սեֆիլյանի ծրագիրը չիրականա, ան փոխհատուցում վճարելո՞ւ է այդ տոկոսների եւ տուգանքների համար՝ այդ քաղաքացիներին որոնք հետեւած լինեն իր ցուցմունքներին…