Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջոցառում Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման ինստիտուտում

Մարտ 27,2015 20:21

Մարտի 27-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման պետական ինստիտուտում /IMPGT/ տեղի է ունեցել հանրային մարքետինգի և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի և հաղորդակցության ռազմավարության մշակումը թեմայով:

Թվով երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային  Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր»,  «Չասեք ոչ մեկին» և «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրով իրենց դիսերտացիաները:

Դրանցում ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկները այն հարցի շուրջ, թե հաղորդակցության և մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:

Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, լավագույն աշխատանքներ է  ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» և «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները:

ԼՂՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031