Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայողներ մկրտվել են բարձր լեռնային ուսումնա-մարզական Ալագյազ համալիրի դաշնային տաճարում: Հոգեւորականը նաեւ օրհնել է ռազմական տեխնիկան եւ կառույցները: Այս մասին, ըստ ռուսական «РИА» գործակալության, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դաշտային ճամբարում ռազմաբազայի հրամանատարի հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքների գծով օգնականը նաեւ օրհնել է ավելի քան 1000 միավոր հրաձգային զենք, մոտավորապես 300 միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական կառույցներ:
«Նման միջոցառումների անցկացումը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր զինվոր վստահ լինի իրեն վստահված զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ աշխատանքում: Այսօր ես Ուղղափառ եկեղեցու նոր անդամներին կոչ եմ արել հարգել հրամանատարներին եւ համածառայակիցներին»,- ասել է հոգեւորականը:
Զինծառայողները Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի անունից որպես նվեր է ստացել Նոր Զավետայի եւ Պլաստիրի գրքերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ