Լրահոս
Օրվա լրահոսը

«12 ամյա կրթությունից կբողոքեն միայն շուտ ամուսնացողները». Գորիսի համալսարանի ռեկտոր

Մարտ 27,2015 19:27

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը 12 ամյա կրթական համակարգին անցնելու կառավարության նախաձեռնությունը օգտակար է համարում:

«Ծանոթ եմ Գերմանիայի կրթական համակարգին, այնտեղ վերջին երկու տարիներին աշակերտները դպրոցում մասնագիտանում են, թե բուհում ինչ թեքումով շարունակեն: Այս առումով, Հայաստանում այդ համակարգի ներդրումը դրական երեւույթ կլինի: Աշակերտը դպրոցական վերջին տարիներին կկողմնորոշվի ու լրիվ ծանրաբեռնվածությամբ կաշխատի այդ առարկաների վրա»,- Aravot.am-ին ասաց ռեկտորը:

Նրա խոսքով, Հայաստանում կրթական նոր համակարգը գուցե դժգոհություն առաջացնի վաղ ամուսնանալու մտադրություն ունեցողների շրջանում. «Միգուցե ազգային առանձնահատկությունների առումով դժգոհություններ լինեն, իսկ մասնագիտական տեսանկյունից միայն դրականը կարելի է արձանագրել»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթեները, որով առաջարկվում է երաշխավորված նվազագույնը 9 ամյա կրթական համակարգից անցում կատարել 12-ամյա կրթության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031