«Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում մարտի 27-ին տեղի ունեցավ կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մարզերից հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզպետարանների ներկայացուցիչներ: «Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հոկտեմբերին:
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Նունե Բալյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ծրագիրը համայնքներում քաղաքացիական հասարակությունների հզորացման միջոցով համայնքների զարգացմանը նպաստելն է. «Որպես ծրագրի թիրախ ընտրել ենք 3 խումբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողներ: Նշված 3 խմբերի միջեւ փորձել ենք երկխոսություն զարգացնել, որպեսզի երկխոսությունների միջոցով կարողանան վեր հանել համայնքներում առկա հիմնախնդիրները, կարողանան հիմնախնդիրների լուծման ուղիներ մշակել: Մեր փորձը ցույց է տալիս, որ այս 3 օղակները հիմնականում միմյանցից անկախ են գործում, կամ երկու օղակները համագործակցում են երբեմն, բայց հասարակական կազմակերպությունները մի քիչ դուրս են մնում այդ համագործակցությունից եւ տուժում է համայնքը»:
Դիլիջանի «Դիլնետ սերվիս» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նկատեց՝ երբ ՏԻՄ-ն ու Հ/Կ-ն միասին են աշխատում, հետաքրքիր նախագծեր են ծնվում. «Ես կարեւորում եմ այդ համագործակցությունը, որովհետեւ մեր պրակտիկայում եղել է մի այդպիսի դեպք, երբ Տավուշի մարզում իրականացվել է մի ծրագիր մարզպետարանների եւ համայնքապետարանների հետ եւ բավականին հետաքրքիր արդյունք ենք ստացել: Օրինակ՝ այդպիսի համագործության ընթացքում մեր առջեւ խնդիր դրեցինք ստեղծել մարզային տուրիստական ենթակառուցվածքների բազա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ