Լրահոս
Օրվա լրահոսը

«12 ամյա կրթությունը ո՞նց կարող է վատ լինել». փորձագետ

Մարտ 27,2015 19:12

«12 ամյա պարտադիր կրթության անցնելու նախագիծը, եթե անցնի, նշանակում է պետությունը լուրջ պարտավորություն է ստանձնում: Որով նպատակ ունի հիմնական դպրոցն ավարտած ու կրթությունը չշարունակած մոտ 4000 երիտասարդների շարունակական կրթությունը ապահովել: Դա ո՞նց կարող է վատ լինել, ճիշտ քայլ է մի պետության համար, որտեղ միջին մասնագիտական կրթությունը չի համապատասխանում գործատուների պահանջներին, չկան մասնագետներ, արհեստավորներ»,-Aravot.am-ին կառավարության նախաձեռնած 12 ամյա պարտադիր կրթությանն անցնելու նախաձեռնության մասին ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, ավագ դպրոցից հետո երիտասարդները տասներկուամյա կրթության շնորհիվ միջին մասնագիտական կրթություն կստանան տարբեր ուսումնական հաստատություններում. «Հատկապես արհեստագործական ուսումնարանների մասին է խոսքը, պետությունն այս օրենքով պետք է պարտավորվի այդ արհեստագործական ուսումնարանները զորացնել ու համապատասխանեցնել շուկայի պահանջներին: Այսօր շուկայում մեծ պահանջարկ կա լավ արհեստավորների ու տարբեր մասնագետների: Երիտասարդները, դպրոցից հետո դուրս մնալով, ուզում սովորել ու վերջ, որովհետեւ մոտիվացիա չկա, բայց այդ մոտիվացիան պետք է թելադրվի արհեստագործական ուսումնարանների լավ կրթությամբ: Սովորելու ցանկություն չունեցող երիտասարդներին տասներկուամյա կրթությունը դպրոց կբերի, Դպրոցի պատերն ավելի ապահով են ու նպաստավոր, քան փողոցը»:

Անդրադառնալով տասներկուամյա կրթական համակարգը քննադատողներին, թե երիտասարդները գուցե դպրոցից հետո ուզում են աշխատել կամ ամուսնանալ, Անահիտ Բախշյանն ասաց՝ պետք է պետությունը համապատասխան դպրոցներ ստեղծի.« Առաջ ոնց էր կային երեկոյան դպրոցներ: Կրթության մասին օրենքն էլ ասում է ընտրի կրթության ձեւը եւ աշխատի»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթեները, որով առաջարկվում է երաշխավորված նվազագույնը 9 ամյա կրթական համակարգից անցում կատարել 12-ամյա կրթության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031