Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանն առաջարկել է սահմանել ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների

Մարտ 27,2015 18:40

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքների առաջին միջանկյալ ստուգումներին չեն թույլատրվում այն ուսանողները, ովքեր չեն վճարել կիսամյակի ուսման վարձը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթով, այն է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ», ռեկտորներին շրջաբերականով առաջարկել եմ քննարկել և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրել ուսանողներին հանձնել գիտելիքների միջանկյալ ստուգումները՝ սահմանելով ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031