Գերմանական օդանավը Ֆրանսիայի Ալպերում դիտավորությամբ կործանելու մեջ մեղադրվող երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցըիր գործատուներից թաքցրել է հիվանդ լինելու փաստը եւ պատռել է բժշկի արձանագրությունն այն մասին, որ նա պետք է հանգստանա: Այս մասին, հղում կատարելով Գերմանիայի դատախազությանը, հաղորդում է Usatoday.com կայքը:
Ոստիկանությունը Անդրեաս Լուբիցի տունը խուզարկելու ընթացքում գտել է համապատասխան բժշկական տեղեկանքը եւ այլ փաստաթղթեր: Դյուսելդորֆի դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «փաստաթղթերը ցույց են տալիս գոյություն ունեցող հիվանդություն եւ համապատասխան բուժման անհրաժեշտություն»:
Պատռված փաստաթղթերը, այդ թվում՝ բուժման անհրաժեշտության վերաբերյալ արձանագրությունը, իշխանություններին հանգեցրել են եզրահանգման, որ «հանգուցյալը թաքցրել է իր հիվանդությունը գործատուից եւ մասնագիտական ոլորտից»:
Դատախազության տարածած հաղորդագրությունում չի նշվում հիվանդության բնույթի մասին, սակայն Գերմանիայի ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա կարող է դեպրեսիայի ենթարկված լինի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ