Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանն իրանցիների համար հրապուրիչ երկիր է». իրանագետ

Մարտ 27,2015 16:27

«Իրանցիներն արդեն 30-40 տարի է՝ մահմեդական Նոր տարին՝ Նովրուզը, նշում են տարբեր երկրներ, այդ թվում նաև Հայաստան ճանապարհորդելով»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ տարօրինակ ոչինչ չկա, որ մեր հարևանները տոնը նշելու համար գալիս են Հայաստան. «Նրանք գալիս են, քանի որ մեզ հետ ունեն ցամաքային սահման. դա ավելի մատչելի է։ Բացի այդ, տնտեսական առումով է ձեռնտու, քանի որ Հայաստանը նրանց համար համեմատաբար էժան երկիր է»,- ասաց Վ. Ոսկանյանը՝ հավելելով, որ իրանցիների համար ձեռնտու են նաև Հայաստանի առաջարկած պայմանները. «Իրանցիները առանձնապես ուշադրություն չեն դարձնում կեցության պայմաններին: Նրանք առավելապես կարևորում են զվարճանքի վայրերը, սնունդը, մատակարարվող ծառայությունների որակը: Այս տեսանկյունից Հայաստանն իրանցիների համար հրապուրիչ է: Բացի այդ, նրանք մեր երկրում իրենց առավել ապահով են զգում. Հայաստանը նրանց համար անհամեմատ ավելի անվտանգ է, քան, ասենք, մեր հարևան երկրները։ Փողոցում, օրինակ, ոչ ոք նրանց դրամապանակը չի գողանա, ինչը չես կարող ասել հարևան Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասին»,- ասաց իրանագետը։

«Հրաշալի է, որ մեր հարևանները նախընտրում են Հայաստանում նշել իրենց սիրելի տոներից մեկը,- հավելեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը.- հրաշալի է, որ մարդիկ մեր երկրում իրենց լավ են զգում, գնում-գալիս են: Մեր հարևանների մեջ Իրանը եզակի երկիր է, որի հետ ազատորեն շփվում ենք և հետագայում էլ դա պիտի խորացնենք: Ինչքան խրախուսենք մշակութային, տնտեսական և այլ շփումները, այնքան լավ մեր երկրի համար»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031